Երկու եղբայր դանակով հարձակվել են ոստիկանների վրա. հարուցվել է քրեական գործ

Դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերվել  և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, զննվել  դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունը, հարցաքննվել են ականատես վկաներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Արտաշատ քաղաքում բնակվող երկու եղբայրները ձերբակալվել են՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը։

Գևորգ Բաբայանը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները. Քննչական կոմիտե

Մասնավորապես, 2020թ. օգոստոսի 02-ին, ժամը 18:15-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Արտաշատի բնակչուհին և հայտնել, որ ծանոթն իրեն ծեծում է և կոտրում տան դուռը:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը:

Նկատելով մոտեցող ոստիկաններին՝ տղամարդը սպառնացել է խոհանոցային դանակով վնասել իրեն:

Ողբերգական վթար Լոռիում. երիտասարդ եղբայրներից մեկը մահացել է

Ոստիկանության ծառայողները, վերջինիս հետ խոսելով, համոզել են և հրավիրել Ոստիկանության բաժին: Տղամարդը, դանակն իր վզին պահած վիճակում, ոստիկանների և եղբոր ուղեկցությամբ, քայլելով գնացել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ՝ միջանցքում, դանակը թափահարելով հարձակվել է ոստիկանների վրա, և երբ վերջիններս փորձել են վնասազերծել նրան, դանակով հարվածել է ոստիկանության ՀՈԲ ավագ տեսուչի աջ ոտքին՝ պատճառելով վնասվածք: Նույն պահին նրա եղբայրը քարով հարձակվել է ոստիկանների ուղղությամբ, սակայն չի հասցրել  որևէ մեկին հարվածել, քանի որ ոստիկանության ծառայողները նրան վնասազերծել են»,– նշված է հաղորդագրության մեջ:

Զեյթունում վեճն արյունոտ ավարտ է ունեցել. բժիշկները պայքարում են երիտասարդի կյանքի համար

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի   նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը՝  կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ) հարուցվել է քրեական գործ:

Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործ չկա. Քննչական կոմիտեի պարզաբանումը

Արտաշատ քաղաքի բնակիչներ, երկու եղբայրները ձերբակալվել են՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել և վերցվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, զննվել է դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունը, հարցաքննվել են ականատես վկաներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: