Երևանում 17 տարեկան աղջիկ է կորել

Ոստիկանությունը հրապարակել է կորած աղջկա լուսանկարն ու հայտնել նրա անուն–ազգանունը։ Իրավապահները աղջկա մասին տեղեկություն ունեցողներին խնդրում են դիմել մոտակա բաժին կամ զանգել 1-02 հեռախոսահամարով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 17-ամյա Աննա Սիմոնյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողները կարող են դիմել Ոստիկանության Մալաթիայի կամ մոտակա բաժին։

Ոստիկանությունն աղջկա վերաբերյալ այլ մանրամասներ չի հայտնում։

ՀՀ ոստիկանությունը հայտնում է` 4 օրում քանի հանցագործություն է բացահայտել