ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik․ Հայտնի ռեփեր Էնդի Կարտրայտը (Իսկական անունը՝ Ալեքսանդր Յուշկո) ուզում էր բաժանվել Մարինա Կոխալից, հայտնում է Life Shot տելեգրամ ալիքը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել Սանկտ Պետերբուրգում հայտնի ռեփեր Էնդի Քարթրայթի մասնատված մարմնի հայտնաբերման սարսափելի պատմությունը։ Կինը խոստովանել էր, որ ինքն է արել, ընդ որում՝ նրան օգնել է մայրը։ Նևսկի պողոտայում գտնվող բնակարանի սառնարանում քննիչները հինգ տոպրակ էին հայտնաբերել հայտնի երաժիշտի մարմնի մասերով։
Քննիչները ուսումնասիրել են երաժիշտի նամակագրությունը կնոջ հետ և եկել այն եզրակացության, որ նրա կյանքում այլ կին է եղել։ Կարտրայտը պատրաստվում էր բաժանվել և գնալ այդ կնոջ մոտ։
Ըստ ամենայնի՝ Կարտրայտն արդեն մի քանի անգամ գիշերն անցկացրել էր սիրելիի մոտ և պատրաստվում էր տեղափոխվել նրա տանն ապրելու։ Նամակագրությունից դատելով՝ օրինական կնոջը, որ Կարտրայտից 2 տարեկան դուստր ունի, այդ փաստը հանել է հավասարակշռությունից։
Հայտնի ռեփերի կինը մասնատել է նրան, որ փրկի խայտառակությունից. 5 տոպրակ է հայտնաբերվել
Հիմա իրավահները պատրաստվում են հարցաքննել ռեփերի սիրուհուն՝ նրանց հարաբերությունների մանրամասները պարզելու համար։
Ռեփերի մարմինը մասնատած կինն իր հերթին շարունակում է պնդել, որ նա մահացել է թմրանյութերի չարաշահումից։ Կնոջ խոսքով՝ ինքը չէր ցանկանում, որ ԶԼՄ-ները գրեն այն մասին, որ ամուսինը չարաշահումից է մահացել, ուստի որոշել է, որ ավելի լավ կլինի, եթե նա «պարզապես անհետանա»։
Հայտնի ռեփերի սպանությանը միայն կինը չէ, որ մասնակից է եղել. մանրամասներ են հայտնի դարձել