Խաչատուրյան քույրերից ավագներին՝ Քրիստինային և Անգելինային, կդատեն երդվյալ ատենակալները

Խաչատուրյան քույրերի պաշտպանները համաձայն չեն ՌԴ Գլխավոր դատախազության հետ, որը հրապարակել է մեղադրական եզրակացությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik․ 2018թ․-ի ամռանը հորը սպանելու համար մեղադրվող Խաչատուրյան քույրերից ավագների գործը կդիտարկի ատենակալների դատարանը։ Մոսկվայի քաղաքային դատարանը հրապարակել է Անգելինայի և Քրիստինայի փաստաբանների միջնորդությունների հարցով որոշումները։

«Ազատություն, ազատություն»․ կայացել է Մարիա Խաչատուրյանի գործով դատական նիստը․ տեսանյութ

Կրտսեր քրոջը՝ Մարիային, անմեղսունակ են ճանաչել (ինչի հետ համաձայն չէր տուժող կողմը) և նրա գործն առանձին է ընթանում, քանի որ դատարանը հրաժարվել է երկու ավագ քույրերի գործը միացնել կրտսերի՝ Մարիայի գործին։ Նրա գործը դատարանը կքննի օգոստոսի 5-ին։

Բացի այդ,երկարաձգվել է նրանց խափանման միջոցը՝ որոշակի գործողությունների արգելքը։

Դատախազությունը հաստատել է Խաչատուրյան քույրերի գործով մեղադրական եզրակացությունը. Նրանց մեղադրում են հոր սպանության համար՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:

Քրիստինա և Անգելինա Խաչատուրյանների հանդեպ հարուցված գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել են դատախազին, երրորդ քրոջ նկատմամբ «բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու մասին» որոշում է կայացվել։

Խաչատուրյան քույրերի գործը ՌԴ գլխավոր դատախազությանն է փոխանցվելու. պաշտպան

Ավելի վաղ հետաքննությունը հրաժարվել էր Խաչատուրյան քույրերի գործը վերաորակավորել որպես անհրաժեշտ ինքնապաշտպանություն։

Հիշեցնենք` Միխայիլ Խաչատուրյանի աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում 2018 թվականի հուլիսի 27-ին։ 57-ամյա տղամարդու դին` վզի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած–ծակած վերքերով, հայտնաբերվել էր Մոսկվայի Լոբաչևսկի մայրուղում գտնվող տան շքամուտքում։ Երեք դուստրերը, որոնք մեղադրվում են հոր սպանության մեջ, խոստովանել են, որ իրենք են սպանել հորը։

ՌԴ դատախազությունը հաստատել է Խաչատուրյան քույրերի մեղադրանքը

Քննչական տվյալների համաձայն՝ քույրերից կրտսերը՝ 11-րդ դասարանի աշակերտուհի Մարիան, հորը դանակի մոտ 35 հարված է հասցրել։ Մյուս երկու աղջիկները՝ Քրիստինան (ավագ քույրը) և Անգելինան (միջնեկը) հարվածներ են հասցրել հոր գլխին, իսկ դեմքին գազային ցողիչ են փչել։

Խաչատուրյան քույրերի պաշտպանը դիմել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Ավելի ուշ հետմահու հոգեբանա-հոգեբուժական փորձաքննությունը հաստատեց, որ տղամարդն անձի խանգարումներ է ունեցել։ Համացանցում տեսագրություն հայտնվեց, որտեղ հայրը հոգեբանական բռնության է ենթարկում դուստրերին։ Պաշտպանական կողմը պնդում է, որ տարիներ շարունակ Խաչատուրյանը պարբերաբար ծեծել է դուստրերին, իսկ աղջիկները գործել են ելնելով անհրաժեշտ ինքնապաշտպանությունից։