Ժամանակ առ ժամանակ անձրև կտեղա. եղանակի տեսություն

Ըստ կանխատեսումների՝ այսօր հանրապետության տարածքում սպասվում են կարճատև անձրևներ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 3-ին ժամանակ առ ժամանակ Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Ժամանակ առ ժամանակ անձրև կտեղա. եղանակի տեսություն

Ըստ կանխատեսումների՝ օդի ջերմաստիճանը այսօր կնվազի 2-4 աստիճանով: Oգոստոսի 4-7-ը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Խաղողը կմնա՞ դաշտերում. խաղողագործն ու գինեգործը հայտնվել են դժվար իրավիճակում

Երևանի առանձին հատվածներում ևս օգոստոսի 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայրաքաղաքում այսօր օդի նվազագույն ջերմաստիճանը կլինի +23, առավելագույնը՝ +32 աստիճան: