Ալեքսանդր Կարապետյանը մարզական կարիերան կշարունակի ռուսական «Տամբովում»

Մրցաշրջանի ավարտին հայ հարձակվողը հանդես էր գալիս ռուսական մեկ այլ  ակումբում ՝ «Սոչիում»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի-Sputnik.Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը մարզական կարիերան կշարունակի ռուսական «Տամբովում»։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ֆուտբոլիստի երկրպագուները հույս են հայտնում, որ Կարապետյանը նոր ակումբում խաղալու և ուժերը ցուցադրելու հնարավորություն կունենա։

«Կարապետյանի հետ պայքարում ես ուղղակի աչքս էի պաշտպանում». Լեոնարդո Բոնուչի

«Գոնե խաղային նորմալ ժամանակ կստանա»,« մնում է խաղացնեն, ոչ թե «զամեն» նստի»,« եթե Ռուսական պրեմիեր լիգայում է խաղալու, միանշանակ լավ է, քանի որ այնտեղ գոնե նորմալ խաղային պրակտիկա կունենա, հետո տարիքն էլ հաշվի առնելով միանշանակ դրական պետք է գնահատել այս տեղափոխությունը»,– գրել են նրանք։

Ալեքսանդր Կարապետյանը ռուսական ակումբի հետ կնքել  է 2 տարվա պայմանագիր:

Մրցաշրջանի ավարտին հայ հարձակվողը հանդես է եկել  ռուսական մեկ այլ ակումբում ՝ «Սոչիում»։

Նա Ռուսաստանի Պրեմյեր լիգայում անցկացրել  է 21 հանդիպում ՝ դառնալով 2 գոլի հեղինակ։

Հայաստան-Իտալիա խաղի ֆանտաստիկ մեկնարկը. առաջին գոլը խփեց Ալեքսանդր Կարապետյանը

32-ամյա Ալեքսանդր Կարապետյանը «Սոչի» էր տեղափոխվել  2019 թվականի ամռանը:

Մինչև «Սոչի» տեղափոխվելը Կարապետյանը հանդես էր գալիս լյուքսեմբուրգյան «Պրոգրեսում»։