Ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա. եղանակի տեսություն

Առաջիկա օրերի համար օդերևութաբանները հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանի նվազում են կանխատեսում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ի գիշերը և կեսօրից հետո, 3-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Հակառակորդի հրետակոծությունից ամենաշատը տուժած գյուղում արդեն մի քանի տուն վերականգնվել է

Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Oգոստոսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա. եղանակի տեսություն

 

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-ին կնվազի 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում ևս օգոստոսի 2-ի գիշերը և երեկոյան, 3-ին ժամանակ առ ժամանակ քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ: Oգոստոսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արի զբոսնենք Հայաստանով. Հորբատեղ` բնական գեյզեր, թոնրի լավաշ, պանիր և խենթացնող բնություն

Մայրաքաղաքում օգոստոսի 2–ի գիշերը կգրանցվի + 20...+22 աստիճան, իսկ ցերեկային ժամերի օդի ջերմաստիճանը կհասնի +33...+35-ի։