Ինչպես են զորամասից տուն ճանապարհում հայ զինծառայողներին. հուզիչ տեսանյութ

Մի կողմից ամառային զորակոչով նորակոչիկները շարունակում են համալրել ՀՀ Զինված ուժերի շարքերը, մյուս կողմից՝ պարտադիր ժամկետային ծառայությունը պատվով ավարտած զինծառայողներն արդեն տուն են վերադառնում։
Sputnik

Tik Tok սոցիալական ցանցում ուրախ, միևնույն ժամանակ հուզիչ տեսանյութ է տարածվել, որի կադրերում տեսնում ենք, թե ինչպես է հայաստանյան զորամասերից մեկում իրականացվում զորացրումը։ Զինվորական համազգեստով երաժիշտները, դհոլ-զուռնայով և ակորդեոնով «զինված», զորամասի դիմաց իրենց գեղեցիկ կատարմամբ ճանապարհում են զինծառայողներին։

ՀՀ ԶՈւ մի շարք զորամասեր բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի. տեսանյութ

Ուրախ հնչյունների ներքո զորամասի բացվող դռներից դուրս են գալիս զինվորները, պարում, ու սկսում գրակախառնվել իրենց դիմավորելու եկած հարազատների ու ընկերների հետ։
Հուզիչ տեսանյութը կարճ ժամանակում մեծ տարածում է գտել ու արժանացել հազարավոր օգտատերերի հավանումներին։