Ողբերգական վթար Լոռիում. երիտասարդ եղբայրներից մեկը մահացել է

Վթարից մոտ մեկ ժամ անց, 19-ամյա վարորդը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ երեկ՝ օգոստոսի 1-ին, ժամը 18:30-ի սահմաններում Մեծ Պարնի- Ծաղկաբեր ավտոճանապարհին Մեծ Պարնի գյուղի բնակիչ, 19-ամյա Հովնան Ավալյանն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Սարսափելի վթար Քասախում․ կինը մահացել է, նորածինն ու տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում են

Վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևորը՝ 18-ամյա Սամվել Ավալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն։ Այստեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո վիրավորներին տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Սահմռկեցուցիչ սպանություն Երևանում. եղբայրը գլխատել է քրոջը

Վթարից մոտ մեկ ժամ անց՝ 19:45-ի սահմաններում, Ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ հիվանդանոց տեղափոխված վարորդը՝ Հովնան Ավալյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Ըստ տեղեկությունների՝ մահացած երիտասարդն ու վիրավոր ուղևորը հարազատ եղբայրներ են:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Վթարի պատճառներն ու մանրամասները պարզվում են։

Հարսին կասկածել է, կրակել համագյուղացու վրա. լարված կրքեր Գեղարքունիքում