Ռուսաստանի գրողների միության անդամ, Հայաստանի գրողների միության պատվավոր անդամ Սերգեյ Բուլիչևը Մոսկվայում՝ Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսի «Արարատ» տաղավարի առջև արտասանել է իր հեղինակած համանուն բանաստեղծությունը։
Վերջին շրջանում աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում հայ-ադրբեջանական լարված հարաբերությունների ֆոնին նման քայլերը հատկապես ջերմ են ընդունվում հայ համայնքի կողմից։ Նրանք գնահատում են հայ ժողովրդին ցուցաբերվող ցանկացած աջակցություն։ Բնականաբար, Սերգեյի հայրենասիրական այս արարքը ևս սիրով և ուրախությամբ է ընդունվել հայազգի օգտատերերի կողմից։
Իր «Արարատ» բանաստեղծության մեջ Սերգեյն ի լուր աշխարհի հայտարարում է, որ հայ է.
«Ես հայ եմ՝ լեռների տիրակալ,
Եվ այդ հարցում չի կարող լինել կասկած...»
Մեկին Արարատն է գերում, մյուսին՝ գաթան ու լավաշը․ Շիրվինդտին հիացրել է հայկական խոհանոցը
Նշենք, որ Սերգեյ Բուլիչևի մայրը՝ Տատյանա Բուլիչևան ռուս է, իսկ հայրը հայ է՝ Գուրգեն Մարտիրոսյան։
Բուլիչևը նաև «Հայաստան՝ Սուրբ հող» գրքին հեղինակն է։