Հայաստանից հայրենիք է վերադարձել ևս 158 ռուսաստանցի

Կորոնավիրուսի համավարակի շրջանում համալիր աշխատանքի արդյունքում Հայաստանից Ռուսաստան է մեկնել 3554 քաղաքացի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Մոտ 160 ռուսաստանցի Երևան-Մոսկվա հատուկ չվերթով վերադարձել է տուն։ Տեղեկությունը հայտնում էՀայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։

Երևան–Մոսկվա չվերթ. Հայաստանից Ռուսաստան են վերադարձել ևս 112 քաղաքացի

«Օգոստոսի 2-ին NordStar ավիաընկերությունն իրականացրել է Երևան-Մոսկվա չվերթը, որով հայրենիք է վերադարձել 158 ռուսաստանցի»,- նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունը տեղեկացնում է, որ չվերթն իրականացվել է ռուսաստանցիներին հայրենիք վերադարձնելու աշխատանքի շրջանակում՝ ՌԴ նախարարությունների և գերատեսչությունների համագործակցությամբ և ՌԴ կառավարությանը կից օպերատիվ շտաբի գլխավորությամբ:

Հայաստանից հայրենիք են վերադարձել ևս 98 ռուսաստանցիներ

Դեսպանատան տվյալներով, մարտի 1-ից մինչև օրս, Հայաստանից Ռուսաստան է մեկնել ընդհանուր առմամբ 3554 քաղաքացի։ Ռուսաստանցիներին տուն վերադարձնելուն ուղղված կազմակերպչական աշխատանքները շարունակվում են։