Էդմեն Շահբազյանը գրանցել է կարիերայի առաջին պարտությունը. տեսանյութ

Մրցավարը դադարեցրել է մենամարտը երրորդ ռաունդում և տեխնիկական նոկաուտով հաղթանակ գրանցել՝ հօգուտ սևամորթ ամերիկացու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Հայազգի մարտիկ,MMA միջին քաշային կարգում հանդես եկող Էդմեն Շահբազյանը կրել է իր կարիերայի առաջին պարտությունը։ Ինչպես հաղորդում է Championat.com-ը, UFC Fight Night-ի շրջանակում նա պարտվել  է ամերիկացի Դերեկ Բրանսոնին։

Լաս Վեգասում կայացած խառը մենամարտերի գլխավոր մրցափուլում հանդիպել են 36-ամյա Բրանսոնն ու 22-ամյա Շահբազյանը։ 3-րդ ռաունդում մեր հայրենակիցը տեխնիկական նոկաուտով պարտվել  է մրցակցին։ Սա Բրանսոնի ММА կարիերայի 22-րդ հաղթանակն է. նա ունի 7 պարտություն։ Մինչդեռ մեր հայրենակից Էդմեն Շահբազյանն առաջին անգամն էր պարտվում, նրա հաշվին կան գրանցված 11 հաղթանակներ։

Մենամարտից հետո Էդմենը գրառում է կատարել  Instagram-ի իր էջում։

MMA–ի մարզիկը լուսանկար է հրապարակել. հայուհին նրա դեմքին 45 հարված է հասցրել

«Ես լավ եմ, միայն մի քանի կար է պետք։ Շնորհակալ եմ ձեր հաղորդագրությունների համար, սիրում եմ բոլորիդ»,- գրել է Էդմենն ու շնորհավորել մրցակցին հաղթանակի առթիվ։

Նա հավելել է՝ սա ընդամենը մարտական խաղ է, ու ինքն անպայման վերադառնալու է։

«Շատ եմ սիրում հայերին և կանեմ այնպես, որ նրանք հպարտանան ինձնով». Դավիթ Ռոբերտս

Նշենք, որ Էդմենը ծնվել է 1997 թվականի նոյեմբերի 20-ին Գլենդեյլում։ Պրոֆեսիոնալ մարտիկ է նաև նրա եղբայրը՝ Լեոնը։