Երևան-Շորժա ավտոճանապարհին մեքենան շրջվել է. մեկ մարդ է մահացել

Փրկարարները, որոնք հերթապահություն են իրականացրել Երևան-Շորժա ավտոճանապարհին, հասել են օգնության։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր Երևան-Շորժա ավտոճանապարհին տեղի է ունեցել ողբերգական ավտովթար, որի հետևանքով մեկ մարդ է մահացել։

Ավտովթար Արարատի մարզում. մեկ մարդ մահացել է, կան վիրավորներ

«Օգոստոսի 1-ին, ժամը 13։51-ին ԱԻՆ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի տեղում հերթապահություն իրականացնող փրկարարական խումբը Երևան-Շորժա ավտոճանապարհի 47-րդ կմ-ին նկատել է ՃՏՊ։ Նրանք շտապել են օգնության»,–նշված է հաղորդագրության մեջ։

Պարզվել է, որ BMW մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։

Նախնական տվյալների համաձայն`վթարի հետևանքով մեկ մարդ է մահացել. կա նաև մեկ տուժած։