Թրամփը մտադիր է ԱՄՆ–ում արգելել TikTok–ը

Չինական այլ սոցցանցերի հետ մեկտեղ ԱՄՆ–ում կարող է արգելվել TikTok–ը, քանի որ, ամերիկյան իշխանությունների կարծիքով, դրանք կարող ենք մասնավոր բնույթի տեղեկություններ փոխանցել Չինաստանի իշխանություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ԱՄՆ–ում արգելել չինական ընկերությանը պատկանող TikTok հավելվածի օգտագործումը, հայտնում է Hill թերթը։

Ձերբակալվել է Facebook սոցցանցի ուղիղ եթերով բռնության սպառնալիքներ հնչեցնող տղամարդը

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իրավունք ունի արդեն այսօր հրամանագիր ստորագրել ԱՄՆ–ում պաշտոնապես հավելվածն արգելելու համար։  Նա ակնարկել է, որ չի ողջունում ամերիկյան ընկերության կողմից հավելվածը ձեռք բերելու տարբերակը։

Թրամփն արդեն հայտարարել էր, որ ԱՄՆ–ում տարբեր միջոցներ են դիտարկում TikTok հավելվածի դեմ, այդ թվում` նաև արգելք։ Ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, որ ՏՏ հսկա Microsoft–ը բանակցում է չինական ByteDance–ի հետ TikTok–ի ծառայությունները ձեռք բերելու  համար։

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նույնպես չբացառեց, որ TikTok–ը կարող է ԱՄՆ–ում արգելվել չինական այլ սոցցանցերի  հետ մեկտեղ, քանի որ դրանք մասնավոր բնույթի տեղեկություն կարող են փոխանցել Չինաստանի իշխանություններին։

Ատելության խոսքը սոցցանցերի հայկական տիրույթում, կամ որտեղ են թաքնված դրա արմատները

ByteDance ընկերությունը հերքում է նման հնարավորությունը։ TikTok–ը` ByteDance չինական ընկերությանը պատկանող կարճ տեսանյութեր ստեղծելու և դիտելու հավելված է։ Այն թողարկվել է 2018 թվականին, Չինաստանում կարճ տեսանյութերի համար հավելվածների շարքում այն առաջատար է և մեծ պահանջարկ է վայելում աշխարհում։