Սիրիայի հակամարտությունը․ ԱՄՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանի «ձեռքերն արյունոտ են»

ԱՄՆ-ն Սիրիային օգնելու համար իրոք հսկայական գումարներ է տրամադրում, միայն թե այդ գումարները ստանում են ոչ թե սովորական սիրիացիները, այլ գրոհայիններն ու ահաբեկիչները, որոնց աջակցում է Վաշինգտոնը։
Sputnik

ԱՄՆ-ն Ռուսաստանին և Իրանին մեղադրել է Սիրիայում ստեղծված իրավիճակի համար։ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը հայտարարել է, որ մինչ ամերիկացիները միլիարդավոր դոլարներ են ծախսում Սիրիային օգնելու համար, Մոսկվայի ու Թեհրանի «ձեռքերն արյունոտ են»:

Ինչպես Թրամփը պատժեց Մերկելին

«Մենք միլիարդավոր դոլարներ ենք ծախսել, օգնելով սիրիացիներին դուրս գալ այն սարսափելի իրավիճակից, որում նրանք հայտնվել էին ռեժիմի(Բաշար Ասադի) պատճառով։ Այդ Ռուսաստանի և Իրանի «ձեռքերն են արյունոտ»,– ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը։

Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն շահագործում է սիրիական նավթային հանքավայրերը, և որ Ռուսաստանը բազմիցս բարձրացրել է սիրիական նավթի անօրինական առևտրի թեման։ Բազմաթիվ ապացույցները ներկայացրել են ինչպես Մոսկվան, այնպես էլ Թեհրանը։ 

Նույնիսկ կորոնավիրուսի նահանջից հետո ոչինչ առաջվանը չի լինի․ նավթային ցնցում է սպասվում

Նշենք, որ ԱՄՆ-ն Սիրիային օգնելու համար իրոք հսկայական գումարներ է տրամադրում, միայն թե այդ գումարները ստանում են ոչ թե սովորական սիրիացիները, այլ գրոհայիններն ու ահաբեկիչները, որոնց աջակցում է Վաշինգտոնը։

Մոսկվան և Դամասկոսը բազմիցս ներկայացրել են դրա ապացույցները, ինչպես նաև ապացույցներ, որ ԱՄՆ-ն գողանում է սիրիական նավթը։

Ամերիկացիները «ռուսական հետք» են գտել համաշխարհային ահաբեկչության մեջ. ինչ են առաջարկում