Սև ծովից «առատաձեռն հյուր» ունենք. Սուրենյանը հրապարակում է արել

Առաջիկա օրերին վայելելու ենք ոչ շատ շոգ եղանակը, քանի որ օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 1-3-ը Հայաստանը սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում է լինելու։ Լուրը Facebook–ի իր էջում հայտնել է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Հատկապես երեկոյան և գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։ Ավելին, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ»,–գրել է Սուրենյանը։

Նա հայտնել է, որ օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-ին կնվազի 2-4 աստիճանով։

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան, 02-ի գիշերը և երեկոյան, 3-ին ժամանակ առ ժամանակ Երևանի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-22մ/վրկ:

Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
Oգոստոսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

«Մեռանք, է՜» . Սուրենյանը հուսադրող լուր է հայտնել