Կարճատև անձրևն ու ամպրոպը դեռ մեզ հետ են. եղանակի տեսություն

Օդերևութաբանները զգուշացնում են` ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է: Խորհուրդ է ցերեկային ժամերին խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Հանրապետության տարածքում օգոստոսի 1-2-ի գիշերը և կեսօրից հետո, 3-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Ըստ ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության` առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

«Քանի դեռ ուշ չէ»–ն ե՞րբ է. Տոնոյանը պատասխանել է Ալիևին. տեսանյութ

Օգոստոսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-ին կնվազի 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում ևս օգոստոսի 1-2-ի գիշերը և երեկոյան, 3-ին ժամանակ առ ժամանակ քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ:

Կարճատև անձրևն ու ամպրոպը դեռ մեզ հետ են. եղանակի տեսություն

 

Օգոստոսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում օգոստոսի 1–ի գիշերը սպասվում է 21-23 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +33...+35 աստիճան տաքություն։

Չինացի հաքերները թիրախավորել են Նուբար Աֆեյանի ընկերության COVID-19–ի դեմ պատվաստանյութը

ՀՀ ԱԻՆ–ից նաև զգուշացնում են` ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: