«Հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ն գործողության մեջ». նախարարը տեսանյութ է հրապարակել

Հակոբ Արշակյանի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է հայկական արտադրության ԱԹՍ–ն իրականացնում իր առջև դրած առաջադրանքը։
Sputnik

Հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ները գործարկվել են։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը` կից հրապարակելով անօդաչու թռչող սարքի գործողության տեսանյութը։

«Հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ն գործողության մեջ»,–տեսանյութին կից գրել է նա։

Արշակյանն այցելել է Տավուշ. քննարկվել է հայկական արտադրության ԱԹՍ-ների արդյունավետությունը

Տեսանյութում երևում է, թե ինչպես է հայկական արտադրության ԱԹՍ–ն իրականացնում իր առջև դրած առաջադրանքը` փնտրելով և գտնելով թիրախը։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ հայտնել էր` հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր: Առաջին անգամ հայկական մարտական ԱԹՍ-ները կիրառվել էին պատերազմի ժամանակ՝ մարտական պայմաններում և փայլուն արդյունքներ գրանցել:

Խոցված դրոնների ուժեղ և թույլ կողմերը. արժե՞ վախենալ թուրքական ԱԹՍ-ներից