Հակառակորդի հրետակոծությունից ամենաշատը տուժած գյուղում արդեն մի քանի տուն վերականգնվել է

Տավուշում տների վերանորոգման հետ զուգահեռ նաև մեկնարկել են գյուղամիջյան փողոցների ասֆալտապատման աշխատանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտնում է, որ հակառակորդի հրետակոծությունից ամենից շատ տուժած գյուղում` Այգեպարում, վնասված տներից մի քանիսն արդեն ամբողջությամբ վերականգնված են։ Նա այսօր շրջել է գյուղում և ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին։

Հակառակորդի հրետակոծությունից ամենաշատը տուժած գյուղում արդեն մի քանի տուն վերականգնվել է

«Հայ զինվորն անառիկ է պահում սահմանը, տավուշեցին՝ շենացնում երկիրը։ Շինարարական աշխատանքները շարունակվում են: Սահմանապահ գյուղերը պետք է ունենան կյանքի լավագույն որակը»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է մարզպետը։

Հակառակորդի հրետակոծությունից ամենաշատը տուժած գյուղում արդեն մի քանի տուն վերականգնվել է

Ի դեպ, տների վերանորոգման հետ զուգահեռ նաև մեկնարկել են գյուղամիջյան փողոցների ասֆալտապատման աշխատանքները: Մարզպետ Հայկ Չոբանյանը եղել է շինհրապարակներում, զրուցել քաղաքացիների հետ և գնահատել շինարարական աշխատանքների ընթացքը:

Հրետակոծված Այգեպարի լուռ վկաները. ազդեցիկ լուսանկարներ

Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսի 12-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի նկատմամբ կատարված զինված ագրեսիայի փաստերով ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է 37 քրեական գործ։ Ամփոփելով ՀՀ սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակչությանը հասցված վնասը` ՀՀ քննչական կոմիտեն նաև հայտնել էր` Ադրբեջանի հրետակոծությունների արդյունքում վնասվել է 55 բնակելի տուն։