Ավտովթար Արարատի մարզում. մեկ մարդ մահացել է, կան վիրավորներ

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը մահացել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարը մեկ մարդու մահվան պատճառ է դարձել։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, այսօր՝ օգոստոսի 1-ին, ժամը 08։20-ի սահմաններում Մասիս-Սայաթ-Նովա ճանապարհին ճակատ-ճակատի բախվել են Mitsubishi Chariot-ը և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները։

Մահվան ևս 11 դեպք. կորոնավիրուսի զոհ դարձած ամենաերիտասարդ պացինետը 41 տարեկան է

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։

Մինչ վթարի վայրում զննություն էր կատարվում, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը մահացել է։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

291 նոր դեպք. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 38 841