Եվս 10 մահ ՀՀ–ում. կորոնավիրուսի զոհ դարձածներից ամենաերիտասարդը 41 տարեկան էր

Մահվան դեպքերի ընդհանուր թիվը կորոնավիրուսի համավարակի ողջ ընթացքում Հայաստանում հասել է 738–ի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Վերջին 1 օրվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 10–ը մահացել են, որոնցից ամենաերիտասարդը 41 տարեկան տղամարդ է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Կորոնավիրուսի ևս մեկ զոհ. Հայաստանում բուժաշխատող է մահացել կորոնավիրուսից

Մահացածների մեջ կա երկու կին` 70 և 76 տարեկան, և 61, 63, 64, 65, 72, 79 և 82 տարեկան տղամարդիկ։ Ըստ հաղորդագրության` բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։

Հայաստանում կորոնավիրուսի կրկնակի վարակման դեպքեր կան. ի՞նչը կարող է լինել պատճառը

Նախորդ օրն արձանագրված մահվան 3 դեպքերով պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Նշենք, որ համավարակի ողջ ընթացքում Հայաստանում 738 մարդ է մահացել կորոնավիրուսից։

Հայաստանում կորոնավիրուսում վարակվածների թիվը հասավ 38 550–ի. քանի՞ մարդ է առողջացել