«Քանի դեռ ուշ չէ»–ն ե՞րբ է. Տոնոյանը պատասխանել է Ալիևին. տեսանյութ

Նախարարը հիշեցրել է հայ-ադրբեջանական սահմանին հուլիսին տեղի ունեցած էսկալացիան և նշել, որ Ադրբեջանն անգամ գերժամանակակից տեխնիկա օգտագործելով հաջողության չհասավ։
Sputnik

Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող մի շարք զորամասեր ու առանձին ստորաբաժանումներ, տեղում ծանոթացել սոցիալ-կենցաղային պայմաններին ու ծառայության հետ կապված խնդիրներին: Տեղեկությունը հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook–ի իր էջում։

Նախարար Տոնոյանը առանձին ուշադրություն է դարձրել նաև ՊԲ-ում վերջին շրջանում ներդրված նորագույն զինատեսակներին ու արդիականացված տեխնիկական միջոցներին և դեռևս ընթացքի մեջ գտնվող աշխատանքների ընթացքին:

Իլհամ Ալիևն ինքն է խոստովանում, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մի մասն է. Փաշինյան

ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը, պատասխանելով լրագրողի հարցին, անդրադարձել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կոշտ հռետորաբանությանը, մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահ Ալիևի`«քանի դեռ ուշ չէ, ազատեք մեր տարածքները» հայտարարությանը՝ նշելով, որ հայկական կողմի համար հասկանալի չէ, թե ե՞րբ է այդ ուշը:

«Մեր հանրապետության վարչապետն ու Արցախի նախագահը միշտ հանդես են գալիս խաղաղասիրական հայտարարություններով` կոչ անելով բանակցությունների շարունակմանը։ Ու այս ֆոնին մեզ համար անհասկանալի են հարևան երկրին ղեկավարի նման արտահայտությունները։ Որպես ՊՆ կուզեի հասկանայի` «քանի ուշ չէ»-ն երբ է»,–ասել է Տոնոյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների ղեկավարների խոսքին, թե իրենք  պատրաստ են և միայն հրամանի են սպասում` Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ այնպես չէ, որ իրենք հրամանի չեն սպասում։ «Տավուշի վերջին գործողությունները վառ ապացույցն էին, որ հակառակորդն իր գերժամանակակից միջոցներով անգամ հաջողության չհասավ և ունեցավ բազմաթիվ կորուստներ»,–ասել է Տոնոյանը։

Յարխուշտա, ՀՀ օրհներգ և ծեծկռտուք. ադրբեջանցիների ցույցը վերածվեց հայկական տոնախմբության

Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչության ղեկավարներն այցելել են նաև ՊԲ-ի արևելյան ուղղությամբ տեղակայված զորային ու թիկունքային նշանակության տարբեր օբյեկտներ, որտեղ անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ընթացիկ և հավանական զարգացումներին, հայկական երկու պետությունների առջև ծառացած մարտահրավերներին և այդ համատեքստում՝ մասնավորապես այն համակարգային անելիքներին, որոնք դրված են պաշտպանական գերատեսչությունների առջև: