Մինսկ-Երևան չվերթի ուղևորի ուղեբեռում թմրանյութեր են հայտնաբերվել

Որպես հետախուզվող բերման ենթարկված 27-ամյա տղամարդու ուղեբեռի զննությամբ հայտնաբերվել է տարբեր քաշի դեղնականաչավուն 2 զանգված։
Sputnik

Մինսկ-Երևան չվերթի ուղևորի ուղեբեռում թմրանյութեր են հայտնաբերվել։ Հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ադրբեջանցին փորձել է Իրանից Հայաստան թմրանյութ բերել. նրան ձերբակալել են

«Հուլիսի 30-ին Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի և ՊԵԿ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության գծային բաժին որպես հետախուզվող բերման ենթարկված 27-ամյա տղամարդու ուղեբեռի զննությամբ հայտնաբերեցին տարբեր քաշի դեղնականաչավուն 2 զանգված»,–նշված է հաղորդագրության մեջ։

Բերման ենթարկված տղամարդու խոսքով՝ հայտնաբերվածը թմրանյութ է, ձեռք է բերել ԱՄՆ-ից՝ իր օգտագործման համար։

Նշանակվել են փորձաքննություններ։ Նախապատրաստվում են նյութեր։

ԱԱԾ–ն ՌԴ քաղաքացի հային բռնել է առաքանիով ստացած թմրանյութը ձեռքին