ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. 41 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացել է փորձառու մասնագետ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 9 բաժնի պետ Ռաֆաել Գյուլասարյանը: Տեղեկությունը հայտնում է Պետեկամուտների կոմիտեն։
«Նա կարևոր ներդրում է ունեցել Պետական եկամուտների կոմիտեի գործունեության մեջ»,– նշված է հաղորդագրության մեջ։
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ Գյուլասարյանը մահացել է կորոնավիրուսից։ Ամուսնացած էր, ուներ երկու երեխա։
Հիշեցնենք` ՀՀ առողջապահության նախարարությունն այսօր հայտնել էր, որ վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 10 մարդ է մահացել, բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 38 550–ի։