Ինչպես Թրամփը պատժեց Մերկելին

Պենտագոնի ղեկավարը հայտարարել է ամերիկյան զորքը Գերմանիայից դուրս բերելու մասին։ Ինչ է նշանակում այդ քայլը Եվրոպայի և Ռուսաստանի համար։
Sputnik

Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը Վաշինգտոնում կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ–ն կկրճատի իր զինվորականների թիվը Գերմանիայում։ Պաշտպանության նախարարի խոսքով`առաջիկայում շուրջ 12 հազար զինծառայողներ կլքեն Գերմանիան։

Ընդդեմ «Հյուսիսային հոսք-2»-ի. Լեհաստանն ու Ուկրաինան միավորվել են ուժերը

Նրանցից ավելի քան 6 հազարը տուն կվերադառնան, մյուսներին կտեղափոխեն Եվրոպայի այլ երկրներ, մասնավորապես` Իտալիա և Բելգիա։

Նույնիսկ կորոնավիրուսի նահանջից հետո ոչինչ առաջվանը չի լինի․ նավթային ցնցում է սպասվում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գերմանիայից զորքը դուրս բերելու մասին խոսել էր դեռ այս տարվա հունիսին։ Իր որոշումը նա բացատրել էր այն հանգամանքով, որ Բեռլինը չի ցանկանում բարձրացնել պաշտպանական ծախսերը` չնայած ՆԱՏՕ–ի ցուցումներին։ Ինչ է նշանակում այդ քայլը Եվրոպայի և Ռուսաստանի համար` պատմում ենք մեր տեսանյութում։

Մի՛ ստիպեք գործի գցել Իսկանդերները. թող դրանց եզակի ուժը բացառապես զորավարժարաններում երևա