Հայկական ընկերության հավաքած նոր վերելակները. երևանցիները կօգտագործեն ու կվճարեն

Գործարանում և՛ հաստոցային պարկ կա, և՛ փորձառու վարպետներ: Վերելակների հավաքման և մոնտաժման աշխատանքներում արդեն իսկ մոտ 200 մարդ է ներգրավված:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Երևանի բազմահարկ շենքերում արդեն սկսել են նոր վերելակներ տեղադրել: Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից, այս տարի նախատեսված է 500 վերելակի տեղադրում: Մայրաքաղաքում ընդհանուր 4666 վերելակ է կա, որոնցից կփոխարինեն ամենամաշվածները: Նոր վերելակները կհավաքի և կտեղադրի տեղական մի ընկերություն:

Ռուսական ավտոմեքենաների համար ռելեներ արտադրող հայկական «Ռաֆէլգրիգ» գործարանը որոշել է նոր արտադրություն սկսել և համաձայնագիր է կնքել Մոգիլյովի վերելակաշինության գործարան հետ (նախկին Միության տարածքում այս ոլորտի խոշորագույն արտադրողներից մեկը):

Հայկական ընկերության հավաքած նոր վերելակները. երևանցիները կօգտագործեն ու կվճարեն

«Բարդ մասերը՝ շարժիչները, ռեդուկտորները, էլեկտրոնիկան, մենք իհարկե չենք անում: Բայց մետաղական դետալները, բռնիչ սեպերը, դռների շրջանակները, մենք ենք թողարկում: Մնացածը մեզ մատակարարում է «Մոգիլյովլիֆտմաշը»», - մեզ տեղեկացրեց «Ռաֆէլգրիգ» ընկերության տնօրեն Ռաֆայել Գրիգորյանը:

Այսօր հավաքման գործընթացում տեղական արտադրության բաժինը 10% է, սակայն ապագայում այն կավելանա: Դրա համար գործարանում և՛ հաստոցային պարկ կա, և՛ ամենաարժեքավորը՝ փորձառու մասնագետներ: Վերելակների հավաքման և մոնտաժման վրա արդեն իսկ մոտ 200 մարդ է աշխատում: Արտադրության մեջ հիմնականում զբաղված են նրանք, ովքեր հասցրել են աշխատել խորհրդային գործարաններում: Ճիշտ է, նրանց գտնելը հեշտ չէ, քանի որ այդ գործարաններն արդեն 30 տարի է, ինչ կանգնած են:

Հայկական ընկերության հավաքած նոր վերելակները. երևանցիները կօգտագործեն ու կվճարեն

«Բայց մենք գտանք, գիտեինք`ինչպես փնտրել: Լավ խառատ-ներտաշողներ, փականագործներ, ամեն ինչ ունենք: Թեև նրանք հիմնականում տարիքով են, սակայն երիտասարդների էլ ենք ընդունել», - ասաց Գրիգորյանը:

Այս շաբաթ վերելակների տեղադրման աշխատանքներ են իրականացվում  մի քանի տասնյակ շենքերում, 4-5 օր հետո նոր վերելակները շահագործման կհանձնեն:

500 վերելակ Երևանի համար. քաղաքապետարանը մրցույթ կհայտարարի, բայց ո՞ր շենքերի բախտը կբերի

Նոր Նորք վարչական շրջանի կոմունալ վարչության պետ Հայկ Մարտիրոսյանի խոսքով՝ չի կարելի ասել, որ հին վերելակներն ավելի էժան են. դրանց մե՛կ ճոպանն է մաշվում, մե՛կ շարժիչն այրվում, մե՛կ ռեդուկտորն է շարքից դուրս գալիս:

Շարժիչը հաճախ փչանում է գերբեռնվածությունից. օրինակ` երբ վերելակում եռանդով թռչկոտում կամ շինանյութ են տեղափոխում: Մեծամասամբ  վերելակները հնացել են այն շենքերում, որտեղ ավելի շատ բնակիչներ կան`12, 14 և 16-հարկանիներում, կամ այնտեղ, որտեղ մեկ հարկի վրա ոչ թե 2, այլ 4 կամ 6 բնակարան է:

«Կարելի է այսպես հաշվել. երևանյան մեկ 14-հարկանի շենքը մեկ հայկական գյուղ է», -կատակում է վերելակ տեղադրողներից մեկը:

Առաջին փուլի շրջանակում Նոր Նորքում այս տարի 40 վերելակ կտեղադրվի: Եթե հապաղեն, ապա Մարտիրոսյանի խոսքով, վթարները մի քանի անգամ ավելի հաճախակի կդառնան:

Հայկական ընկերության հավաքած նոր վերելակները. երևանցիները կօգտագործեն ու կվճարեն

«Ռաֆէլգրիգ» գործարանը, որը զբաղվում է վերելակների տեղադրմամբ, քաղաքապետարանի առաջ պարտավորվել է տարվա ընթացքում անվճար սպասարկել դրանք:  Դրանից հետո սպասարկման համար պետք է վճարեն բնակիչները:

Երևանում վերելակ է պոկվել. 36-ամյա երիտասարդը հիվանդանոցում է

Ինչպես Sputnik Արմենիային պարզաբանեցին Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, քաղաքապետարանը համաձայնագրեր կկնքի համատիրությունների հետ, որոնց համաձայն` վերելակի սպասարկման վճարը կփոխանցվի բանկային հաշվին, որը յուրաքանչյուր շենքի համար առանձին է: Մի քանի տարի անց կուտակված միջոցներից վերելակները կվերանորոգեն արդեն առանց պետության կամ քաղաքապետարանի ֆինանսական մասնակցության:

Հայկական ընկերության հավաքած նոր վերելակները. երևանցիները կօգտագործեն ու կվճարեն

Թե որքան կլինի սպասարկման վճարը, դեռ պարզ չէ (հաշվի առնելով մեկ շքամուտքում հարկերի թիվը, բնակարանների ընդհանուր քանակը): Սակայն հազիվ թե խոսքը մեծ գումարի մասին լինի: Կարևորը բնակիչները կիմանան, թե որքան գումար է կուտակվել  հաշվին և ինչի համար է այն ծախսվում: Միջոցների վերահսկումը թույլ կտա դրանք էապես տնտեսել:

Հայկական ընկերության հավաքած նոր վերելակները. երևանցիները կօգտագործեն ու կվճարեն