ՌԱԴԻՈ

Արտաքին աշխարհին կապող երկաթգծի նախագիծն ու Չինաստանի շահը. ինչի՞ն է սպասում Հայաստանը

Հայ–ռուսական սլավոնական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Ռուբեն Էլամիրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանը Մեղրիով արտաքին աշխարհին կապող երկաթգծի շինարարության հեռանկարին։
Sputnik
Արտաքին աշխարհին կապող երկաթգծի նախագիծն ու Չինաստանի շահը. ինչի՞ն է սպասում Հայաստանը

Դեռ 2015 թվականին Չինաստանից Հայաստան էր ժամանել մեծաքանակ պատվիրակություն, ՀՀ–ում այդ երկրի դեսպանը հայտատարեց, որ փոխվել են ժամանակները, չինական բիզնեսը կատարում է հստակ հաշվարկներ ու եթե նախագիծը լինի շահավետ, երկաթգիծն անպայման կկառուցվի։ 

Հայաստանի երկաթուղիների պատմությունը հասանելի է վիրտուալ հարթակում

Ռուբեն Էլամիրյանն առանձնացնում է երկու հանգամանք. առաջին` նշված նախագծի իրականացման ուղղությամբ դեռ ոչ մի տեղաշարժ չկա, և երկրորդ` անհրաժեշտ է խորությամբ հասկանալ ու ընկալել Չինաստանի ռազմավարությունը մեր տարածաշրջանում, ոչ թե միայն Հայաստանի առնչությամբ։ 

«Վերջերս իրականացրեցի մի հետազոտություն, որն առնչվում էր հենց այդ թեմային։ Եթե նույնիսկ նայում ենք երկաթգծին վերաբերող Չինաստանի կողմից հրատարակված պաշտոնական քարտեզները, Հարավային Կովկասն ընդգրկված է չէ դրանում։ Երկաթգծի գաղափան իսկապես կարևոր է, սակայն ունի տեղային նշանակություն, հետաքրքրում է նախևառաջ մեզ, քանի որ ցանկանում ենք հարավից միանալ այդ ճանապարհին»,– նշում է Հայ–ռուսական սլավոնական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչը։   

Մի երկաթուղայինի պատմություն. ինչպես իրականացնել երազանքն ու սիրահարվել մասնագիտությանը

Ռուբեն Էլամիրյանի փոխանցմամբ`նախագծի նկատմամբ որոշակի հետաքրքրություն է ցուցաբերում նաև Իրանը, որն իր հերթին Չինաստանի համար տարածաշրջանային լրջագույն խաղացողներից է, ու եթե դիվանագիտության միջոցով կարողանանք հասնել նրան, որ վերաբացվի երկաթուղու աբխազական հատվածն ու անմիջական կապը վերականգնվի Ռուսաստանի հետ, ապա հիշյալ նախագծի արժեքն ու նշանակությունը կտրուկ կմեծանա։ 

Ռուբեն Էլամիրյանի համոզմամբ` մենք չպետք է նստենք ու սպասենք չինացիների քայլերին, ինքներս պետք է գեներացնենք մտքեր, տնտեսական առումով գործենք ավելի արդյունավետ, ներդնենք գումարներ, որպեսզի մեզ հետաքրքրող նախագծերն ինքներս խթանենք ու լինենք հետաքրքիր մյուս խաղացողների համար։ 

Ինչո՞վ կարող է հայերին հետաքրքրել վրացական երկաթուղու առաջարկը․ Աթաև