Մահացել է լեգենդար ռեժիսոր Ալան Փարքերը՝ «Կեսգիշերային ճեպընթացի» և «Թռչնակի» հեղինակը

Հանրաճանաչ ռեժիսոր Ալան Փարքերի ամենահայտնի ֆիլմերից են նաև «Էվիտան», «Դեվիդ Գեյլի կյանքը», «Պատը»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Մեծ Բրիտանիայիում մահացել է ռեժիսոր Ալան Փարքերը։ Նա 76 տարեկան էր։ Ռեժիսորի մահվան պատճառը չի նշվում, սակայն հայտնի է, որ վերջին մի քանի տարին նա պայքարում էր ծանր հիվանդության դեմ։

Մահացել է «Քամուց քշվածները» ֆիլմում Մելանիին մարմնավորած օսկարակիր դերասանուհին

Ալան Փարքերի ամենահայտնի ֆիլմերն են «Կեսգիշերային ճեպընթաց», «Էվիտա», «Թռչնակը», «Դեվիդ Գեյլի կյանքը», «Պատը», «Հրեշտակի սիրտը»։

1985 թ․-ին «Թռչնակը» ֆիլմի համար Փարքերն արժանացել է Կաննի կինոփառատոնի գրան պրիի։ Երեք անգամ ներկայացվել է «Ոսկե գլոբուսի», երկու անգամ՝ «Օսկարի»։

Առաջին անգամ «Օսկարի» պատմության մեջ. հարավկորեական «Մակաբույծները» գլխավոր օսկարակիրն է

Ալան Փարքերը համագործակցում էր Pink Floyd խմբի հետ և նրանց համար նկարահանել է «Պատը» ֆիլմը՝ հիմնված The Wall ալբոմի վրա։ Բրիտանացու հինգ ֆիլմ ներառված են եղել Կաննի կինոփառատոնի հիմնական մրցութային ցանկում։

Փարքերը ծնվել է Լոնդոնում, 1944 թ․-ի փետրվարի 14-ին։ Կինո է եկել գովազդային ինդուստրիայից, որտեղ աշխատում էր որպես քոփիրայթեր։ Նրա կինոկարիերան սկսվել էր «Մելոդի» ֆիլմի սցենարից։ Նաև գովազդներ էր նկարահանում և աշխատում էր BBC-ի հեռուստաֆիլմերի վրա։

Փարքերը Բրիտանիայի ռեժիսորների գիլդիայի նախագահն էր և Կինոյի հարցերով բրիտանական կոմիտեի հիմնադիրը։

Բազ Լուրմանը կէկրանավորի «Վարպետը և Մարգարիտան». օսկարակիր ռեժիսորը 20 տարի սպասել է դրան