Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 10-ից ավելի աշխատակիցներ ազատվել են գործից

Նիկոլ Փաշինյանը մեկ օրում տասից ավելի որոշումներ է ստորագրել` աշխատանքից ազատումներ կատարելով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Կառավարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք մարդկանց է պաշտոնից ազատել։

Նոր պաշտոնանկություններ ու նշանակումներ Հայաստանում

Մասնավորապես, Փաշինյանի հուլիսի 28-ի որոշմամբ` աշխատանքից ազատվել են վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մի շարք աշխատակիցներ։

Աշխատանքից ազատվել են գրասենյակի Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Կարեն Ավանեսյանը, նույն գրասենյակից` Եվրոպայի հայ համայնքների վարչության Արևմտյան Եվրոպայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Նատալյա Դանիելյանը, Ամերիկայի հայ համայնքների վարչության Հարավային Ամերիկայի և Ավստրալիայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Գոհար Սահակյանը, սփյուռքի ներուժի հաշվառման և տեղեկատվական վերլուծությունների վարչության պետ Վաղինակ Վարդանյանը, հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ Գրիգոր Արշակյանը։

Փաշինյանը հոգնել է. առաջիկայում հնարավոր են պաշտոնանկություններ. «Ժողովուրդ»

Միաժամանակ, աշխատանքից ազատվել են գրասենյակի համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության համահայկական և միջազգային կազմակերպությունների հետ կապերի բաժնի պետ Անահիտ Դավթյանը, ինչպես նաև համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության պետ Քնարիկ Պետրոսյանը, Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը։

Պաշտոնանկ արված ուժայինները որքանո՞վ էին առնչվում նոր իշխանություններին․ փորձագետի կարծիքը

Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել են նաև սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը, մերձավոր սփյուռքի հետ կապերի վարչության պետ Տարոն Շագոյանը, համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և այլ հոգևոր կառույցների հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Սիրվարդ Համբարյանը, հայրենադարձության և հետազոտությունների վարչության հետազոտությունների բաժնի պետ Էլիզ Գևորգյանը և ԱՊՀ հայ համայնքների վարչության ՌԴ, Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Էդգար Հովսեփյանը։

Ստացվում է` Փաշինյանն աշխատանքից ազատել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի տասից ավել աշխատակիցների։

Դավիթ Տոնոյանը խոսել է Զինված ուժերում կատարվող պաշտոնանկությունների մասին