Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար

Մինչ այս Ռոմանոս Պետրոսյանը զբաղեցնում էր ՀՀ Կոտայքի մարզպետի պաշտոնը։ Այսօր կառավարության որոշմամբ նա ազատվել էր այդ պաշտոնից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարար:

Երկու «կանաչ միլիոն», կամ ի՞նչ տարոսիկ թողեց ՀՀ շրջակա միջավայրի նախկին նախարարը

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի` Ռոմանոս Պետրոսյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար»,–ասվում է նախագահի հրամանագրում։

Հիշեցնենք` Ռոմանոս Պետրոսյանն այսօր կառավարության որոշմամբ ազատվել էր Կոտայքի մարզպետի պաշտոնից։  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր խոսքում հաստատել էր մամուլում արդեն տարածված տեղեկություններն այն մասին, որ Ռոմանոս Պետրոսյանն անաշխատանք չի մնա և կստանձնի ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը, որը թափուր է մնացել մայիսի 5-ից` Էրիկ Գրիգորյանի հեռանալուց հետո։

Իսկ Ռոմանոս Պետրոսյանին, Sputnik Արմենիայի տեղեկություններով, կփոխարինի ՀՀ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը, որն այդ պաշտոնից ազատվել էր հունիսի 8-ին։

Նշենք, որ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզպետ էր նշանակվել 2018–ի հունիսի 1-ին։