ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Հայտնի ռեփեր Էնդի Կարտրայտին (իրական անունը՝ Ալեքսանդր Յուշկո) մասնատել է կինը՝ Մարինա Կոխալը, իր մոր՝ ռեփերի զոքանչի մասնակցությամբ, հայտնում է Telegram-ի Baza ալիքը:
Կնոջը բաց են թողել` չհեռանալու մասին ստորագրություն վերցնելով: Բացի այդ, ապացույցների ուսումնասիրման ժամանակ փորձագետները մահացածի նախաբազուկներից մեկի վրա տղամարդու ձեռքերի հետքեր են հայտնաբերել: Ռեփերի կինը մանրակրկիտ մաքրել է բնակարանը, անուշահոտ սրվակներ դրել՝ ցանկանալով վերացնել արտառոց հոտերը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել Ռուսաստանցի ռեփեր, Versus Battle առցանց շոուի մասնակից Էնդի Կարտրայտի մահվան մասին: Ռեփերի մահվան մասին հայտնել էր նրա կինը՝ Մարինա Կոխալը, սակայն արել էր դա միայն մահվան չորրորդ օրը: Ըստ կնոջ՝ ինքը ամուսնուն գտել էր անգիտակից վիճակում, իսկ կողքին ներարկիչ է ընկած եղել: Ընդ որում կինն իսկզբանե մասնատել է Էնդիի մարմինը, դրել այն տոպրակների մեջ՝ մտածելով իր հետագա քայլերի մասին:
Սակայն Պետերբուրգի 36-ամյա բնակիչը քիչ թե շատ տրամաբանական լուծման չգալով՝ դիմել է փաստաբանի օգնությանը:
Այդ ժամանակ էլ բացահայտվել է սարսափելի ճշմարտությունը: Քննիչները Նևսկու պողոտայում գտնվող բնակարանի սառնարանում հինգ տոպրակ են հայտնաբերել՝ հայտնի երաժշտի մարմնի մասերով:
Մայրը, լսելով նորածնի ճիչը, սրբիչը մտցրել է նրա բերանը. զարհուրելի դեպքի մանրամասները
Կնոջ խոսքով՝ նա չէր ուզում, որ ԶԼՄ-ները գրեն, որ ամուսինը թմրանյութերի չարաշահումից է մահացել, այդ պատճառով էլ որոշել է, որ նա «պարզապես կանհետանա»: