Հայաստանում կորոնավիրուսը ևս 5 մարդու կյանք է խլել. ամենաերիտասարդը 55 տարեկան կին է

ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն` բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսից վերջին մեկ օրում ևս 5 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու շանս ենք ստացել. Փաշինյանն ասաց` ինչ է պետք անել

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 75 (տղամարդ), 83 (տղամարդ), 90 (կին), 83 (տղամարդ) և 55 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է նախարարության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` հուլիսի 30-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 38196 դեպք, որոնցից 28366-ն` առողջացած, 728-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8877 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 161754 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 259 նոր դեպք և 542 առողջացած։

Որոշ հիվանդանոցներ օգոստոսից կանցնեն բնականոն աշխատանքի. Թորոսյանը` կորոնավիրուսի մասին