Ինչո՞ւ է Ռուսաստանը զորավարժություններ անցկացնում Կովկասի 5 տարածաշրջանում

Հյուսիսային և Հարավային Կովկասի հինգ տարածաշրջանում միաժամանակ գումարտակային մարտավարական զորավարժություններ են ընթացել ավելի քան 5 հազար զինծառայողի և շուրջ 800 միավոր սպառազինության և ռազմատեխնիկայի ներգրավմամբ:
Sputnik

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Դաղստանում, Հյուսիսային Օսեթիայում, Չեչնիայում 58-րդ բանակի, ինչպես նաև Աբխազիայում և Հարավային Օսեթիայում ռուսական ռազմակայանների գումարտակային մարտավարական զորավարժությունները թույլ են տալիս զորքին ավելի լավ նախապատրաստվել «Կովկաս 2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին և ՀՌՕ ուժերն ու միջոցները բերել պատրաստվածության աստիճանի՝ արտաքին ռազմական սպառնալիքներին արագ ու արդյունավետ արձագանքելու համար:

Մի՛ ստիպեք գործի գցել Իսկանդերները. թող դրանց եզակի ուժը բացառապես զորավարժարաններում երևա

Կովկասի հինգ տարածաշրջաններում անցկացվող զորավարժություններին մասնակցել են մոտոհրաձիգներ, տանկիստներ, հրետանավորներ, ինչպես նաև հետախուզության, ՀՕՊ-ի, ինժեներական զորքերի և այլ ստորաբաժանումներ: Կիրառվել են Տ-72Բ3, Տ-90 տանկեր և հետևակի ԲՄՊ-3 մարտական մեքենաներ: Մարտական հրաձգության փուլում ներգրավվել են հրետանային դիվիզիոններ և «Տորնադո», «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մարտկոցներ, ինչպես նաև ինքնագնաց «Մստա-Ս», «Գվոզդիկա», «Ակացիա» կայանքներ: Օդային մարտավարական դեսանտի մարտական խմբերի անձնակազմի կրակային աջակցությունն ու օպերատիվ տեղափոխումն ապահովել են ՌՕՈւ և ՀՕՊ միավորումների ինքնաթիռներն ու ուղղաթիռները:

Հուլիսի 28-ին ստրատոսֆերայում ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել Ղրիմում և Կրասնոդարի երկրամասում տեղակայված ՀՌՕ ավիացիոն միավորումների Սու-27ՍՄ3 և Սու-30Մ2 կործանիչների անձնակազմները: Օդաչուները մշակել են պայմանական հակառակորդի թռչող սարքերի որոնման և հայտնաբերման, ինչպես նաև 12-15 կմ բարձրության վրա օդային մարտեր վարելու գործողությունները:

Ինչո՞ւ է Ռուսաստանը զորավարժություններ անցկացնում Կովկասի 5 տարածաշրջանում

Միաժամանակ Սևծովյան նավատորմի ավելի քան 20 մարտանավեր ծովամարտի վարման, ծովային և առափնյա թիրախների ոչնչացման, հակաօդային և հակադիվերսիոն պաշտպանության պլանային զորավարժություններ են անցկացրել:

Հարավային ռազմական օկրուգի մարտական ու հզոր օրգանիզմը շարժման մեջ է մտել. ամռան ուսումնական շրջանում ավելի քան 20 գումարտակային մարտավարական և ավելի քան տասը հատուկ զորավարժություններ են նախատեսված: ՀՌՕ զորահրամանատար Ալեքսանդր Դվորնիկովն ավելի վաղ հայտարարել էր. «Գումարտակային մարտավարական զորավարժությունները, ինչպես նաև մի շարք հատուկ զորավարժություններ հիմք են ծառայում «Կովկաս 2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների անցկացմանը նախապատրաստվելու համար»:

Մեծ Կովկաս

ՀՌՕ 58-րդ համազորային բանակի մոտոհրաձգային միավորումը հուլիսի 28-ին ոտքի հանվեց տագնապի ազդանշանով: Միավորման գումարտակային մարտավարական երկու խմբերի անձնակազմի տարբեր տեսակի զորամիավորումների ստորաբաժանումներ զենք-զինամթերք ստացան ու հաստիքային մարտական տեխնիկայով շարժվեցին դեպի համակենտրոնացման վայրեր: «Դալնի» համազորային լեռնային զորավարժարանում զինվորականները պետք է ուսումնամարտական առաջադրանքներ կատարեին՝ օգտագործելով մարտավարական հնարքների և սպառազինության ողջ սպեկտրը: Գումարտակային մարտավարական խմբերը միմյանց դեմ գործողություններ մշակեցին բանակային ավիացիայի ծածկապաշտպանությամբ:

Ռուսական նոր զենք. «Ստրելա» զրահամեքենան շարժվում է աննկարագրելի արագությամբ

Աբխազիայում ՀՌՕ ռուսական ռազմակայանի ավելի քան 500 հրետանավորներ լեռնային զորավարժարաններում մասնակցեցին դաշտային վարժանքներին: Ներգրավվեցին «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, «Ակացիա» ինքնագնաց հաուբիցներն ու Դ-30 հաուբիցները, հակատանկային հրթիռային համալիրներն ու միավորման այլ հրետանային սպառազինությունը: Մարտկոցների և դիվիզիոնների կազմում հրետանավորները փակ կրակային դիրքերից տարատեսակ ռազմամթերքով մեկական և խմբակային թիրախների ուղղությամբ պետք է մարտական կրակոցներ արձակեին ուղիղ և կիսաուղիղ նշանառությամբ. ընդհանուր առմամբ տարբեր տեսակի ավելի քան 200 կրակային առաջադրանք կատարեցին:

Ինչո՞ւ է Ռուսաստանը զորավարժություններ անցկացնում Կովկասի 5 տարածաշրջանում

«Նագվալոու» և «Ցաբալ» զորավարժարանների տարածքում, լեռներում և Աբխազիայի սևծովյան ափերին հուլիսի սկզբին աբխազական բանակը և ռուսական 7-րդ ռազմակայանի ստորաբաժանումները համատեղ զորավարժություններ անցկացրին, որոնց մասնակցեցին ավելի քան 3 հազար զինծառայող, ներգրավված էր 300 միավոր մարտական և հատուկ տեխնիկա: Երկու երկրների միացյալ զորախմբերը մշտապես սովորում են արդյունավետ հակազդել մարտի դաշտում՝ մարտավարական հնարքների և սպառազինության լայն շրջանակի կիրառմամբ:

Հարավային Օսեթիայում ռուսական ռազմակայանի մոտոհրաձգային, տանկային և հրետանային ստորաբաժանումների գումարտակային մարտավարական խմբերը քայլերթ իրականացրին դեպի զորավարժարաններ, որտեղ ուսումնական առաջադրանքներ կկատարեն մարտական կրակոցների անցկացմամբ: Հրաձգության ժամանակ կկիրառվեն «Տորնադո» և «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի դիվիզիոններ և մարտկոցներ, «Մստա-Ս», «Գվոզդիկա», «Ակացիա» ինքնագնաց կայանքներ: Զորավարժությունների առանձին դրվագներ թույլ կտան տեսնել, թե կոնկրետ ինչ է ակնկալում ագրեսորը Ռուսաստանի դաշնակիցների տարածքում: Հիշեցնեմ, որ հենց 58-րդ բանակի գումարտակային մարտավարական խմբավորումներն էին 2008 թվականի օգոստոսին սկսել Վրաստանին խաղաղություն պարտադրելու գործողությունը:

Համընկնո՞ւմ

Հայ–ադրբեջանական սահմանային իրավիճակի սրացման ֆոնին հուլիսի 29-ին մեկնարկել են ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները: Մարտական հրաձգությամբ մարտավարական և թռիչքամարտավարական զորավարժությունները փուլ առ փուլ կանցկացվեն Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Քյուրդամիրում, Եվլախում և կավարտվեն օգոստոսի 10-ին:

Ռուսական զենք․ «Տյուլպանն» աշխարհի ամենահզոր ականանետն է

Միևնույն ժամանակ Բաքուն նշում է, որ զորավարժությունները պլանային բնույթ ունեն, իրականացվում են երկկողմ համաձայնագրի հիման վրա, ծառայում են երկու երկրների ԶՈւ առաջատար փորձի փոխանակմանն ու համակարգմանը, նպաստում տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության ամրապնդմանը:

Բնականաբար, Հյուսիսային և Հարավային Կովկասի տարբեր երկրներում մարտական պատրաստվածության միջոցառումների համընկնումն իր մեջ ինտրիգ կամ կոնֆլիկտային պոտենցիալ չի պարունակում: Ռուսական զորքերի զորաշարժերը միշտ անցկացվում են հստակ պլանի համաձայն, նույնիսկ եթե այն անսպասելի ստուգում է՝ 150 հազար զինծառայողի, 26 հազար սպառազինության և տեխնիկայի միավորի, 400 թռչող սարքերի և Հարավային և Արևմտյան ռազմական օկրուգների ՌԾՆ-ի ավելի քան 100 նավերի ներգրավմամբ:

Զորավարժություններն անցկացվել են հուլիսի 17-21-ը։

«Արմատան» կարտահանվի․ ով առաջինը կստանա Տ-14 նորագույն ռուսական հզոր տանկը