Հիշեք այս խոսքերը, երբ հերթական անգամ անցնելու կլինեք Կասկադում պառկած ծխող կնոջ կողքով

Եկեք անկեղծ լինենք։ Լատինական Ամերիկայի իրականությունը շատ նման է կոլումբիացի հայտնի արվեստագետ Ֆերնանդո Բոտերոյի ստեղծագործություններին։ Նրա հրաշալի քանդակներից առնվազն երեքը հաստատ տեսել եք Երևանի հենց կենտրոնում՝ Կասկադում՝ «Ծխող կինը», «Հույն զինվորը» և «Կատուն»։
Sputnik
Հիշեք այս խոսքերը, երբ հերթական անգամ անցնելու կլինեք Կասկադում պառկած ծխող կնոջ կողքով

Ամեն ինչ շատ մեծ է, ծավալուն, հիմնավոր, ուռճացված։ Անսովոր չափսերը տպավորում են, սկսում ես ինչ-որ թաքնված իմաստ որոնել, բայց «Կատուն» ու «Ծխող կինը» կարծես ասում են. «Մենք ուղղակի այսպիսին ենք ու բացատրությունների կարիք չունենք՝ այդպիսին է Լատինական Ամերիկան»։

Հիշեք այս խոսքերը, երբ հերթական անգամ անցնելու կլինեք Կասկադում պառկած ծխող կնոջ կողքով

Համաձայնեք, այդ տարածաշրջանում՝ Լատինական Ամերիկայում, իրոք, ամեն ինչ կարծես չափազանցված լինի, գրեթե անհեթեթության աստիճանի հասցված։ Եթե, ասենք, Վենեսուելայում ինֆլյացիա է, ապա այն մերի նման չէ՝ մի քանի տոկոս, այլ 800 տոկոս։ Եթե Էկվադորում իշխանության է գալիս ձախակողմյան հայացքների տեր քաղաքական գործիչը, ապա նրա անունը Լենին պիտի լինի։ Եթե Մեքսիկայում բանտից փախչում է հայտնի նարկոբարոնը՝ էլ Չապոն կամ Կարճլիկը, ապա նրա համար ոչ թե սովորական, այլ մեկուկես կիլոմետրանոց թունել են փորում ու այդ թունելով նրան դուրս են բերում մոտոցիկլետով։ Եթե Ուրուգվայում Խոսե Մուխիկան նախագահ է ընտրվում, նա աշխատանքի է գնում իր հին ավտոմեքենայով՝ առանց թիկնապահների։ Եթե Կուբայում հաղթում են համընդհանուր հավասարության գաղափարները, դրանք գոյատևում են նույնիսկ այն ժամանակ, երբ քանդվում է Խորհրդային Միությունը, իսկ կոմունիստական Չինաստանը սկսում է աշխարհում առաջատար դիրքեր զբաղեցնել միլիարդատերերի թվով։

Սեպտեմերիանա. ինչպես հույներին վտարեցին Թուրքիայից

Վերջին երկու հարյուր տարվա ընթացքում Լատինական Ամերիկայում բազմաթիվ առաջադեմ գաղափարներ են ծնվել։ Այդ տարածաշրջանի ժողովուրդները դեռ նախանցած դարից են սկսել պայքարել անկախության համար և գաղութատիրության լուծը թոթափել շատ ավելի վաղ, քան դա արել են Աֆրիկայի և Ասիայի երկրները։ Այնտեղ՝ Լատինական Ամերիկայում է ծնվել այսպես կոչված մուլտիլատերալիզմի, այսինքն` բազմակողմանիության գաղափարը, երբ հարաբերությունները պետությունների միջև կառուցվում են այնպես, որ բոլորը օգուտ են ստանում բոլորից։ Համաձայնեք` մեր տարածաշրջանի պայմանները Լատինական Ամերիկայի հետ չես համեմատի, որովհետև այդ բազմակողմանիության սկզբունքից ելնելով` Լատինական Ամերիկայի պետությունները ժամանակին փորձել են նաև ընդհանուր ճակատով հանդես գալ միջազգային ասպարեզում, միասնական դիրքորոշում են որդեգրել տարբեր սկզբունքային հարցերի վերաբերյալ։ Մոտավորապես նույն բանը կարող ենք տեսնել Բալթյան երեք պետությունների դեպքում։ Մեզ մոտ՝ Հարավային Կովկասում, դա, իհարկե, չի աշխատում հայտնի պատճառներով։
Երեք տարի առաջ էկվադորում հաղթեց Լենինը։ Լենին Մորենոն, որին ժողովուրդը հենց Լենին է անվանում։

Հայերի տիեզերական հրթիռը. իրական պատմություն

Եթե կարծում եք, թե անսովոր անուն է, ասեմ, որ ըստ Սիէնէն-ի՝ էկվադորում 1950 թվականից մինչև հիմա Լինին անունը գրանցվել է մոտ 20 հազար նորածինների ծննդականներում։ Մոտ այդքան էլ Ստալին կա էկվադորում։ Երբ Լենին Մորենոն հաղթեց ձայների բավական փոքր առավելությամբ, նրա մրցակիցը բողոքարկեց ընտրությունների արդյունքները։ էկվադորում իշխանությունները ամեն ինչ արեցին, որ փարատեն բոլոր հնարավոր կասկածները։ Ասացին ընդդիմադիրներին՝ անվանեք այն բոլոր ընտրատարածքները, որտեղ ձեր կարծիքով խախտումներ են տեղի ունեցել։

Իսրայելի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դավադրությունը. ինչպես աշխարհը խուսափեց մեծ վտանգից

Ընդդիմությունը ներկայացրեց մի հսկա ցուցակ, բայց դա իշխանություններին ամենևին չխրտնեցրեց, համաձայնեցին վերահաշվարկել երկրով մեկ տված անխտիր բոլոր քվեների ավելի քան տասը տոկոսը։ Իսկ դա գիտե՞ք` քանի ձայն է՝ մոտ մեկ միլիոն 300 հազար քվեաթերթիկ։ Մեր՝ հայաստանյան վերջին ընտրություններին մասնակցել է շուրջ մեկուկես միլիոն մարդ։ Դե, պատկերացրեք, թե ինչ է նշանակում մեկ առ մեկ վերահաշվարկել գրեթե այդ բոլոր ձայները։ Ու էկվադորում դա արեցին։

Պանամական փաստաթղթերը, 5000 դոլարանոց հարսնացուներն ու Հայաստանը. «դըմփ–դըմփ–հու»

Սա Լատինական Ամերիկան է։ Այնտեղ ամեն ինչ հիմնավոր է, պատկառելի՝ Ֆերնանդո Բոտերոյի քանդակների պես։ 88-ամյա այդ աշխարհահռչակ արվեստագետը առաջվա պես շարունակում է աշխատել, ընդ որում` ստեղծագործում է միայն կանգնած։ Իսկ արդեն ավանդական դարձած հարցին՝ «ինչո՞ւ են ձեր կերտած կանայք այդքան գեր, արդյոք դուք հենց այդպիսի՞ կանանց եք նախընտրում», Բոտերոն հանգիստ պատասխանում է. «Իմ կերտած կանայք բոլորովին էլ գեր չեն, նրանք ծավալուն են, իսկ ծավալը արվեստի կարևորագույն տարրերից է։ Սիրելի կինս էլ, որի հետ ապրում եմ, եթե ձեզ հետաքրքրում է, ընդամենը 55 կիլոգրամ է»։ Հիշեք Բոտերոյի այս խոսքերը, երբ հերթական անգամ անցնելու կլինեք Կասկադում պառկած ծխող կնոջ կողքով։ Նա ընդամենը ծավալուն է։ Լատինական Ամերիկայի նման։

Խաբեց փաստորեն. ինչո՞ւ չստացվեց կոմունիզմը