Հայաստանից հայրենիք են վերադարձել ևս 98 ռուսաստանցիներ

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը նոր տվյալներ է հրապարակել, թե քանի քաղաքացի է Հայաստանից Ռուսաստան վերադարձել համավարակի ամբողջ ընթացքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Երևանից դեպի Միներալնիե Վոդի չարտերային չվերթով հայրենիք են վերադարձել ևս 98 ռուսաստանցիներ: Ռուսաստանի դեսպանատունը Facebook-ի պաշտոնական էջում տեղեկացնում է, որ Երևան - Միներալնիե Վոդի – Երևան երթուղով ՀՀ քաղաքացիների համար նախապատրաստվող տարհանման չվերթի մասին տեղեկություններ ստանալուց հետո դեսպանատունը դիտարկել է ռուսաստանցիներին հայրենիք վերադարձնելու հնարավորությունը։

Մոսկվայից դեպի Երևան ու Գյումրի չարտերային չվերթեր կլինեն

«Անհրաժեշտ համաձայնեցումներ են ձեռք բերվել Ռուսաստանի տարածաշրջանային իշխանությունների, նախարարությունների եւ գերատեսչությունների, ինչպես նաև Ռուսաստանի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբի հետ։ Արդյունքում հուլիսի 30 - ին նշված չվերթով տուն են վերադարձել ևս 98 ռուսաստանցիներ», - ասված է դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ:

Ընդհանուր առմամբ, համալիր աշխատանքի շրջանակներում կորոնավիրուսի համավարակի շրջանում Հայաստանից դուրս է բերվել 3284 մարդ։ Ռուսաստանցիների՝ հայրենիք վերադարձի կազմակերպման աշխատանքները շարունակվում են։

Ավելի քան 120 ռուսաստանցի տուն են վերադարձել Երևան-Նովոսիբիրսկ չվերթով