Հարսին կասկածել է, կրակել համագյուղացու վրա. լարված կրքեր Գեղարքունիքում

83-ամյա տղամարդը երկու մետր հեռավորությունից կրակել է համագյուղացու վրա, բայց երկու անգամն էլ փամփուշտը «տեղ չի հասել»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Գեղարքունիքի գյուղերից մեկում արտակարգ դեպք է գրանցվել։ shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր առավոտյան` ժամը 07:30-ի սահմաններում, Մարտունի-Գավառ ավտոճանապարհի գյուղերից մեկի վարչական տարածքում 83-ամյա Ալբերտ Գ.-ն իր մոտ պահվող ապօրինի երկփողանի 12 մմ տրամաչափի «Իժ-58» տեսակի ողորկափող հրացանից մոտ 2 մետր հեռավորությունից կրակել է համագյուղացի, 62-ամյա Գագիկ Մ.-ի ուղղությամբ:

Թե ինչ եղավ հետո, երբ Հրազդանում սկեսուրը նախկին հարսին տեսավ ուրիշի մեքենայի մեջ

Փամփուշտը թիրախին չի հասել, որովհետև Գագիկ Մ.-ն կքել է։ 83-ամյա տղամարդը երկրորդ անգամ է փորձել կրակել, այս անգամ արդեն՝ դեմքի ուղղությամբ, բայց այս անգամ էլ ձգանը քաշելուց հետո կրակոց տեղի չի ունեցել։

Դրանից հետո, ըստ տեղեկությունների, Գագիկ Մ.-ն խլել է հրացանը Ալբերտ Գ.-ի ձեռքից ու այն մի կողմ նետել:

Խանդը դրդել էր հանցագործության. Ռուսաստանում ՀՀ քաղաքացին որոշել էր սպանել տալ ընկերուհուն

Կայքի տեղեկություններով՝ Ալբերտ Գ.-ն իրավապահներին հայտնել է, որ Գագիկ Մ.-ին կասկածել է իր հարսի հետ արտաամուսնական կապի մեջ և այդ ամենն արել է խանդի պատճառով։

83-ամյա Ալբերտ Գ.-ն ձերբակալված է։

Ամուսինը խանդում էր նույնիսկ պացիենտներին. մանրամասներ հայ բժշկուհու սպանությունից