Կորոնավիրուսը դեռ չի նահանջում: Ու թեև Ռուսաստանում իրավիճակն աստիճանաբար կարգավորվում է, մերձավոր որոշ երկրներում այն դեռ այնքան լավ չէ, ինչքան կկամենայինք: Սակայն Մոսկվան որևէ մեկին դժբախտության մեջ միայնակ չի թողնում: Ռուսաստանը ԱՊՀ երկրներին օգնում է համավարակի ամենասկզբից և մինչ օրս այդ երկրներ բժիշկներ, դեղորայք և բժշկական սարքավորումներ է ուղարկում: Փոխաջակցման պատմությունը` մեր տեսանյութում:
Մերձավոր երկրները մենակ չմնացին COVID-19-ի դեմ պայքարում։ Ամբողջ ընթացքում Ռուսաստանը օգնում է հարևաններին։ Օրինակ` Ղրղզստանում մինչ օրս ռուս բժիշկներ են աշխատում՝ համաճարակաբաններ, վարակաբաններ և այլն։
Բացի այդ, Ռուսաստանից Ղրղզստան դեղորայք և բժշկական սարքավորումներ են բերվել, այդ թվում թոքերի արհեսատական օդափոխման սարքեր։
Դրանից առաջ Ռուսաստանն աջակցում էր Ղազախստանին։ Բուժանձնակազմն աշխատում էր ոչ միայն մայրաքաղաքում, այլև հանրապետության շրջաններում։
«Նախևառաջ, ցանկանում ենք փորձի փոխանակում իրականացնել պացիենտներին հսկելու, հոսպիտալային փուլում ամբուլատոր բուժման և բուժման մոտեցումների վերաբերյալ: Ռուսաստանն արդեն մեծ ճանապարհ է անցել: Եվ այդ փորձը մենք պատրաստ ենք փոխանցել»,– ասում է Ռուսաստանի առողջապահության փոխնախարար Օլեգ Գրիդնյովը։
Նուբար Աֆեյանի ընկերությունը սկսել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլը
Ռուսաստանի բժիշկները խնդրի հետ մենակ չթողեցին նաև Հայաստանի և Ադրբեջանի գործընկերներին։ Հայաստան և Ադրբեջան ուղարկվեցին COVID-19-ի հազարավոր թեստեր, ռեսպիրատորներ և դեղորայք։
Իսկ Մոլդովային Մոսկվան անվճար ինքնաթիռ տրամադրեց՝ բեռների և բժշկական սարքավորումների տեղափոխման համար։
Համավարակը ցույց տվեց՝ ում վրա կարելի է հույս դնել համընդհանուր դժբախտության պահին։