Երևանում զինվորական հոսպիտալի նախկին շենքի տեղում հյուրանոցային համալիր կկառուցվի

Օտարվելու է ոչ միայն հոսպիտալի, այլև 2013թ. –ից այդ տարածքում գործող «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ներկայիս շենքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. ՀՀ կառավարությունը որոշել է օտարել Երևանի Օրբելի փողոցում գտնվող զինվորական հոսպիտալի շենքը։ Որոշումն այսօր հաստատվեց կառավարության հերթական նիստում։

Երևանում զինվորական հոսպիտալի նախկին շենքի տեղում հյուրանոցային համալիր կկառուցվի

Ինչպես ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, շենքն ու հողամասն օտարվելու են մրցութային աճուրդով։

«Երևան քաղաքի զարգացման տեսլականով պայմանավորված` որոշում է ընդունվել այն ներկայացնել աճուրդի` տեղում հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով»,– ասաց Պապիկյանը։

Գույքի գնահատված արժեքը, 2020 թվականի հուլիսի 8-ի դրությամբ, կազմում է 7 716 165 647 ՀՀ դրամ։

Նշենք, որ օտարվելու է ոչ միայն հոսպիտալի շենքը, որն արդեն մի քանի տարի է` որպես այդպիսին չի գործում, այլև 2013թ. –ից դրան կից գտնվող «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքը (գործում էր նախկին հոսպիտալի շենքերից մեկում):

Գորիսում ներդրումային «բում» է. հյուրանոցային թաղամաս է կառուցվելու

Կառավարության որոշման համաձայն` գնորդը պարտավորվելու է պահպանել արժեք ներկայացվող կառույցների ճարտարապետական տեսքը` դրանք միայն վերանորոգելով ու հարդարելով։

Փոխարենը հնարավորություն է ունենալու հոսպիտալի ներկայիս գլխավոր մասնաշենքի աջ և ձախ հատվածամասերում մինչև 12 հարկանի շինություններ կառուցելու։

Նշենք, որ աճուրդի սահմանված պայմանների համաձայն` առաջին մրցույթի ժամանակ չվաճառվելու դեպքում նոր աճուրդը կազմակերպվելու է 3–ամսյա պարբերականությամբ։ Յուրաքանչյուր նոր աճուրդի ժամանակ գույքի արժեքը նվազելու է 10 տոկոսով։

Հիշեցնենք` խորհրդային տարիներին Հայաստանում եղել է 2 զինվորական հոսպիտալ` Երևանի և Գյումրու կայազորային հոսպիտալները:

Աճուրդներում հնարամիտ ու ճարպիկ միջնորդ լինելու համար պարտադիր չէ լինել նկարիչ. Միրզոյան

Արցախյան պատերազմի տարիներին, սակայն, ՀՀ իշխանությունն Օրբելի փողոցի վրա գտնվող երևանյան հոսպիտալի պայմաններն անբավարար համարեց զինվորականներին անհրաժեշտ բուժօգնություն ցույց տալու համար։ 

Երևանում զինվորական հոսպիտալի նախկին շենքի տեղում հյուրանոցային համալիր կկառուցվի

Փոխարենը որոշվեց կենտրոնական նոր հոսպիտալ ստեղծել` նախկին երկաթգծի հիվանդանոցի բազայի վրա: Իսկ Օրբելու հոսպիտալը հանձնվեց Հայաստանում տեղակայված ռուսական ռազմական ուժերին։