Ադրբեջանում ձերբակալել են լրտեսության մեջ մեղադրվող ամուսիններին

ՊԱԾ-ը պարզել է, որ Հաբիբ Աբասգուլիևն ու Լամիյա Աբասգուլիևան կանոնավոր կերպով հավաքել և օտարերկրյա պետությունների հատուկ ծառայություններին են ներկայացրել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, որ ձերբակալվել են ամուսիններ, որոնք մեղադրվում են օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ աշխատելու և նրանց պետական գաղտնիք հանդիսացող տեղյակություններ տրամադրելու համար: Տեղեկությունը  հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը:

ԱԴԾ–ն Սևաստոպոլում զինվորականի է ձերբակալել Ուկրաինայի օգտին լրտեսություն անելու համար

«Պետական ​​անվտանգության ծառայության կողմից իրականացրած հակահետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հաստատվել են հիմնավոր կասկածներն առ այն, որ Ադրբեջանի քաղաքացիներ Հաբիբ Աբասգուլիևը և նրա կինը՝ Լամիյա Աբասգուլիևան զբաղվել են լրտեսությամբ՝ հօգուտ օտարերկրյա պետության», - ասվում է հաղորդագրության մեջ:

ՊԱԾ-ը պարզել է, որ Հաբիբ Աբասգուլիևը և Լամիյա Աբասգուլիևան, որոնք արտասահմանյան հատուկ ծառայությունների կողմից ներգրավվել են գործունեության մեջ և վճարվել, գործելով Ադրբեջանի Հանրապետության պետական անվտանգությանն ի վնաս, տարբեր երկրների տարածքում օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ գաղտնի հանդիպումների ժամանակ իրենց տրվող կարգադրությունների հիման վրա կանոնավոր կերպով պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ են հավաքել և փոխանցել նրանց»:

Իրանում մահապատժի են ենթարկել գեներալ Սոլեյմանիի մասին տվյալներ փոխանցած լրտեսին

Ամուսինները քրեական պատասխանատվության են ենթարկվել պետական դավաճանություն հոդվածով: Քննությունը շարունակվում է: