Ոստիկանները երեխայի վաճառքի նոր դեպք են բացահայտել

Տղամարդը երեխայի մորը մի քանի տասնյակ հազար դրամ է տվել՝ խոստանալով, որ հետագայում էլի գումար կտա։
Sputnik

Կոտայքի մարզում բնակվող մի տղամարդ հուլիսի 9-ին Արարատի մարզի ծննդատներից մեկից որդեգրելու նպատակով նորածին աղջնակ է 1500 դոլարով գնել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Երկու երեխայի վաճառք կազմակերպելու կասկածանքով ձերբակալված կա. ՔԿ

Դեպքի առթիվ տեղեկություններ է ստացել ՀՀ ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչությունը։

«Համատեղ աշխատանքի արդյունքում պարզվեց, որ տղամարդը ընդհանուր ծանոթի միջոցով համաձայնության է եկել Արարատի մարզում բնակվող մի կնոջ հետ, որը հուլիսի 9-ին ծննդաբերել է։ Ծննդաբերությունից հետո նրանք քաղաքացիական կացության ակտերի գրանցման Վեդի քաղաքի գրասենյակ կեղծ տեղեկություններ են ներկայացրել, որոնց հիման վրա երեխային տրվել է կենսաբանական հայր չհանդիսացող  տղամարդու ազգանունը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Արտաշատում նորածնի վաճառքի դեպքի հետ կապված մեղադրանք է առաջադրվել 5 անձի

Ոստիկանության Կոտայքի, Արարատի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողները պարզել են նաև, որ տղամարդը երեխայի մորը մի քանի տասնյակ հազար դրամ է տվել՝ խոստանալով, որ  հետագայում էլի գումար կտա։ Քննությունը պարզում է դեպքի այլ հանգամանքները։

Արտաշատի ԲԿ–ում նորածնի վաճառք չէր կարող տեղի ունենալ. պարզաբանում