Կարճատև անձրևն ու ամպրոպը հետ կգան. եղանակի տեսություն

Առաջիկա օրվա ընթացքում, ըստ օդերևութաբանների, հանրապետության տարածքում կնկատվի օդի ջերմաստիճանի անկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում՝ հուլիսի 29-ին շրջանների զգալի մասում, 30-ին, օգոստոսի 1-2-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

Ալիևի խոստումը. Փաշինյանն ասել է` ինչու Ադրբեջանը հարձակվեց հենց Տավուշի ուղղությամբ

Հուլիսի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 29-ին կնվազի 3-5 աստիճանով։

Կարճատև անձրևն ու ամպրոպը հետ կգան. եղանակի տեսություն

Երևան քաղաքում հուլիսի 29-ին, օգոստոսի 1-2-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ: Հուլիսի 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դիմորդները դատարան կդիմեն․ԿԳՄՍ նախարարությունն այլընտրանք է առաջարկում

Մայրաքաղաքում հուլիսի 29–ի գիշերը սպասվում է 23-25 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի + 33...+35 աստիճան։