Ինքնասպանություն Երևանում. Կիևյան կամրջից միջին տարիքի տղամարդ է նետվել

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ինքնասպանություն գործած տղամարդու ինքնությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Այսօր` հուլիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններն ահազանգ են ստացել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է նետվել։

Հաղթանակ կամրջից քաղաքացի է նետվել և ողջ մնացել

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, և ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը։

Տեղում աշխատել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։

Փաստի առթիվ նշված քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Երևանում նախարարի աշխատակազմի ղեկավարի օգնությամբ կանխվել է երիտասարդի ինքնասպանությունը