Ուղիղ 65 տարի առաջ՝ 1955 թվականի սեպտեմբերին, Թուրքիայի ամենախոշոր քաղաքում տեղի ունեցավ մի իրադարձություն, որի հետևանքով հույները սպիպված էին վերջնականապես լքել այն քաղաքը, որը դարեր առաջ հիմնել էին: Հույներն այդ ամենն անվանում են սեպտեմերիանա:
Բոլորս դպրոցական դասագրքերից գիտենք, որ 1453 թվականին թուրքերը գրավեցին Բյուզանդական կայսրության մայրաքաղաքը, բայց հույները 20-րդ դարում էլ հայերի նման դեռ շարունակում էին ապրել ներկայիս Թուրքիայի տարածքում մինչև այն իրադարձությունը, որը կոչվում է «բնակչության փոխանակում»:
Դա Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենն էր նախաձեռնել Առաջին աշխարհամարտից հետո, երբ պարզ դարձավ, որ անհնար է ապահովել հույների անվտանգությունը Թուրքիայում, ինչպես նաև թուրքերի անվտանգությունը Հունաստանում:
Հիշում եք երևի՝ նման բան եղավ նաև մեզ մոտ, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը: Հայերը հեռացան Ադրբեջանից, ադրբեջանցիները՝ Հայաստանից, բայց դա տարերայնորեն կատարվեց՝ մինչև հիմա Եվրոպական դատարանում փոխհատուցման հարցն է քննվում:
Ինչո՞ւ հենց հիմա սրեցին իրավիճակը. հակառակորդին թերագնահատել, միֆերին հավատալ չի կարելի
Իսկ հույների և թուրքերի տեղափոխումը, Նանսենի շնորհիվ, կազմակերպված եղավ՝ մոտ մեկուկես միլիոն հույն Թուրքիայից եկավ Հունաստան, կես միլիոն թուրք Հունաստանից տեղափոխվեց Թուրքիա: Իրենց հետ տարան միայն այն, ինչ կարելի էր ձեռքով տանել, իսկ մնացած ունեցվածքը՝ տուն, կահույք, մեքենա, հող և այլն՝ գույքագրվեց, և ամեն ընտանիք դրա համարժեքը կամ գումարային փոխհատուցումը ստացավ այն վայրում, ուր տեղափոխվել էր:
Բայց մոտ հարյուր հազար հույն մնաց Կոնստանդնուպոլսում. դե, հասկանալի է՝ ոչ մի կերպ չէին կարողանում հեռանալ այն քաղաքից, որը հենց հույներն էին հիմնել: Ու մնացին, փաստորեն, որպես պատանդ:
Դա ակնհայտ դարձավ 1955 թվականի սեպտեմբերի 6-ին, երբ տեղի ունեցավ ստամբուլյան ջարդը: Բոլոր աղբյուրները վկայում էին, որ այդ ջարդը կազմակերպված էր պետության կողմից, լավ նախապատրաստված էր: Պատրվակ էր պետք, և թուրքերն այդ առիթը ստեղծեցին՝ Հունաստանի տարածքում:
Սալոնիկ քաղաքից լուր եկավ, որ այնտեղ գտնվող թուրքական հյուպատոսության տարածքում ինչ-որ մեկը ռումբ է տեղադրել: Իսկ Սալոնիկը Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի ծննդավայրն է: Այսինքն՝ թուրքական հասարակությունը սա ընկալեց որպես կրկնակի սադրանք հույների կողմից:
Իրականում շատ շուտ պարզվեց, որ այդ պայթուցիկը հյուպատոսարանի այգում տեղադրել էր թուրք մի ուսանող, և պայթուցիկն էլ հենց Թուրքիայից էր բերվել: Նա ձերբակալվեց և խոստովանեց ամեն ինչ, բայց այդ մասին թուրքական լրատվամիջոցներն իրենց հասարակությանը, բնականաբար, չտեղեկացրեցին:
«Մահափորձեր» մահվանից հետո. Լենինին նաև դամբարանում էին ուզում «սպանել»
Սեպտեմբերի 6-ի կեսօրից հետո, հենց որ Ստամբուլի թերթերը հրապարակեցին Հունաստանից ստացված լուրը թուրքական հյուպատոսարանի պայթեցման փորձի մասին, քաղաքում սկսվեցին զանգվածային անկարգությունները:
Իրականում ամեն ինչ նախօրոք ծրագրված էր՝ Ստամբուլի մերձակա բնակավայրերից տասնյակ բեռնատարներով և գնացքներով մարդիկ էին բերվել Ստամբուլ, որոնք սկսեցին ջարդուփշուր անել հույներին պատկանող տները, խանութները, վարսավիրանոցները և այլն: Սկզբում միայն ջարդում էին, այնուհետև ամբոխը սկսեց վարկարկել. «Նախ քո ունեցվածքը, հետո քո կյանքը»։
Թե քանի մարդ սպանվեց՝ մինչև հիմա էլ ստույգ հայտնի չէ. տարբեր թվեր են բերվում` 13-ից մինչև 30 մարդ: Սպանվածների թվում էր առնվազն մեկ հայ հոգևորական։ Այս ջարդերի ընթացքում, որոնք տևեցին ինը ժամ, պաշտոնական տվյալների համաձայն` ավերվեց 4 հազար տուն, հազարից ավելի առևտրի կետ, 73 եկեղեցի, 26 դպրոց:
Անհավանական է. քանի շիշ շամպայն է խմել Չերչիլը և որտեղ են տիեզերագնաց Արմսթրոնգի կոշիկները
Ամերիկյան հյուպատոսության հրապարակած տեղեկությունների համաձայն՝ ջարդուխուրդ արված առևտրի և այլ օբյեկտների 17 տոկոսը ու տների 10 տոկոսը հայերին էր պատկանում: Կեսգիշերին մոտ իրադրությունը պարզապես անկառավարելի դարձավ: Թուրք ոստիկանները, որոնք ամենևին չէին խոչընդոտում գազազած ամբոխի վայրագություններին, այլ միայն հետևում էին, որ թուրքերին պատկանող ունեցվածքին վնաս չհասցվի, հասկացան, որ այլևս դա էլ չեն կարողանում անել: Իշխանությունները ստիպված փողոց դուրս բերեցին բանակը, հայտարարեցին ռազմական դրություն:
Համաձայնեք՝ պատմական այս իրողություններին ծանոթանալուց հետո ակամա մտածում ես՝ փառք Աստծո` գոնե հիմա՝ 21-րդ դարի հուլիսին, Սուրբ Սոֆիայի գրավումն առանց զոհերի եղավ։