«Դու կարող ես լռել, Մարտիրոսյան ազգանունը բավական է». Ժաննա Լևինան հաղորդում կվարի

Վաղվանից YouTube-ի Gazgolder ալիքում կմեկնարկի նոր նախագիծ։ Այն կվարեն Յուլիա Բարանովսկայան, հումորիստ Նատալյա Կրասնովան և Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, կդառնա YouTube-ի նոր շոուի հաղորդավարներից մեկը։ Տեղեկությունը նա հայտնել է Instagram-ի իր էջում։

«Իհարկե, Վասյա» շոուն, որի առաջին հաղորդումը կթողարկվի արդեն այսօր, Լևինայի հետ միասին կվարեն Յուլիա Բարանովկսայան, ինչպես նաև հումորիստ Նատալյա Կրասնովան:

Գարիկ Մարտիրոսյանի կինը հիշել է` ինչպես էին տարազով պարում Երևանում

Լևինան ակնհայտորեն անհանգստանում է, քանի որ սա իր` հաղորդավարի առաջին փորձն է։ Պատմելով, որ իրեն հրավիրել են շոու վարելու` Մարտիրոսյանի կինը նաև մտավախություններն է  ներկայացրել։

Չգիտեմ` արդյոք իմ մասնակցությամբ այդ հաղորդումը լավը կլինի, ժամանակը ցույց կտա։ Մեր առաջին հյուրն այնքան լավն է, որ դուք չեք հասցնի նկատել, որ իմ գործընկերներն ավելի փորձառու են, ավելի հայտնի ու երիտասարդ, քան ես», - գրել է Լևինան։

Նորաթուխ հաղորդավարը կատակել է՝ նշելով, որ պրոդյուսերները, փորձելով հանգստացնել նրան, ասել են, որ  կարող է ամբողջ հաղորդման ընթացքում լռել:

«Տանը մնացած կլինեիր»․ ինչպես են Գարիկ Մարտիրոսյանն ու կինը «փոխել սեռերը»․ լուսանկար

«Աղջիկներն ամեն ինչ կանեն քո փոխարեն, կարևորը, որ մենք հայտարարենք` հաղորդումը վարում է նաև Մարտիրոսյանը։ Այս ազգանունը ուրիշ կշիռ կտա հաղորդմանը։ Իհարկե, ամեն նկարահանման օրվա համար 300 ռուբլի վճարելը կփրկի հաղորդման բյուջեն»։

Ավելի վաղ ծրագրի առաջին թողարկումը գովազդել էր հեռուստահաղորդավարուհի Յուլիա Բարանովսկայան:

«Նատաշայի և Ժաննայի հետ հանդիպել ենք տղամարդկանց տարածքում, ճակատագրի հեգնանքով՝ ֆուտբոլային դաշտում։ Այժմ մենք «գոլ կխփենք» մեր արտահայտություններով», - գրել է Բարանովսկայան։

Նա պատմել է, որ «կանացի տարբեր ձևերով» քննարկել են ծրագրի կարևոր թեմաներ: Ծրագրի առաջին հյուրը ռեփեր Բաստան է (Վասյա Վակուլենկո)։

Ավելի վաղ Գուֆի նախկին կինը և բլոգեր Այզա Անոխինան Քսենյա Սոբչակին տված հարցազրույցում պատմել էր հեռուստահաղորդավարուհի Յուլիա Բարանովսկայի հետ կոնֆլիկտի մասին: Պարզվել է, որ նրանք վիճել են ծանոթության պահին։ Անոխինայի խոսքով ՝ իրեն Բարանովսկայի և Ժաննա Մարտիրոսյանի հետ հրավիրել են որպես նոր ծրագրի հաղորդավար YouTube-ում, սակայն նրանք չեն կարողացել ընդհանուր լեզու գտնել։