Չի բացառվում, որ մինչև երկուշաբթի շրջակա միջավայրի նախարար նշանակեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել շրջակա միջավայրի` մոտ 3 ամիս թափուր մնացած նախարարի աթոռին ու հավանական թեկնածուի անուն նշել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ երկու ամսից ավելի է, ինչ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը թափուր է: Թերթը հիշեցրել է, որ այս պահին նախարարի լիազորությունները կատարում է առաջին փոխնախարար Վահե Ջիլավյանը:

Փաշինյանը խոսեց «անգլուխ» մնացած նախարարությունից ու «ղազագիր» գրած քաղաքական գործիչներից

ArmLur.am-ը տեղեկացել է, որ հնարավոր է՝ առաջիկայում նախարար նշանակվի Կոտայքի ներկայիս մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: «Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ Պետրոսյանն այս առիթով հրաժեշտի փոքրիկ հանդիպում է ունեցել մարզպետարանի աշխատակիցների հետ եւ հայտարարել, որ չի բացառվում իրեն մինչև երկուշաբթի նշանակեն նախարար»,–գրում է թերթը:

Այս տեղեկությունը ճշտելու նպատակով ArmLur.am-ը զրուցել է հենց մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ: Հարցին ի պատասխան՝ Պետրոսյանն ասել է, որ պաշտոնապես որևէ նման բան այս պահին չկա։ «Ես իմ բնականոն լիազորությունների շրջանակներում իրականացնում եմ մարզպետի կարգավիճակից բխող իմ պարտականությունները: Նման բան պաշտոնապես չկա, և ես չեմ ուզում լուրը մեկնաբանել»,ասել է Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ շրջակա միջավայրի նախկին նախարար էրիկ Գրիգորյանը նախարարի պաշտոնից ազատվել է մայիսի 5-ին:

Երկու «կանաչ միլիոն», կամ ի՞նչ տարոսիկ թողեց ՀՀ շրջակա միջավայրի նախկին նախարարը