ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Հուլիսի 29-ին՝ ժամը 09:15-ի սահմաններում, Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության N զորամասում դժբախտ պատահարի հետևանքով զոհվել է ժամկետային զինծառայող Գուրբանլը Նաթիգ Էլչին օղլուն։ Տեղեկությունը հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Դեպքը տեղի է ունեցել Բաքցի շրջաններից մեկում տեղակայված զորամասում։ Զինծառայողը մահացել է կենցաղային աշխատանքներ կատարելիս։
Գուրբանլը Նաթիգ Էլչին օղլուն 2019-ի ապրիլին էր զորակոչվել բանակ։
Ռազմական դատախազության աշխատակիցները դեպքի առնչությամբ հետաքննություն են սկսել:
Տավուշյան էսկալացիայից հետո. ինչու են Ադրբեջանն ու Թուրքիան հիմա զորավարժություններ սկսում