ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik.ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ երեկ երեկոյան Երևանում ավտոտնակում կայանած մի մեքենայում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 3 մարդ, այդ թվում` մեկ երեխա է հոսպիտալացվել։
«Հուլիսի 27-ին, ժամը 21։04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուս փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա։ Պարզվել է, որ «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում տեղի է ունեցել գազի բալոնից արտահոսք՝ հրդեհի բռնկումով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Մեքենայում բռնկված հրդեհի հետևանքով Արմեն Ս․-ն (ծնված 2013 թ․) հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր։ Բացի այդ, Յուրա Ս․-ն (ծնված 1981 թ․) և Սերգեյ Մ․-ն (ծնված 1984 թ․) հոսպիտալացվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ վերջիններիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։32-ին, մարվել՝ 21։34-ին։ Այրվել է ավտոմեքենայի բեռնախցիկը, ջերմահարվել՝ թափարգելը։
Կարբի գյուղի տներից մեկում գազի արտահոսք ու հրդեհ է գրանցվել. վիրավորների թվում երեխա կա