ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում. շինարարական աշխատանքներ կատարելիս 65-ամյա մի տղամարդ է մահացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։
Տղամարդը դժբախտ պատահարի զոհ է դարձել Գյումրի քաղաքի Ներսես Շնորհալի փողոցում։
Shamshyan.com-ի տեղեկություններով` էքսկավատորը վրաերթի է ենթարկել նրան։ Մահացածը Գյումրի քաղաքի բնակիչ, 65-ամյա Մանվել Հ-ն էր։
Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։
«Ձեռքով նշան է արել, օգնության կանչել». ջրանցքն ընկած երեխայի դին դուրս են բերել ջրից