Որոշ շրջաններում կանձրևի, մայրաքաղաքում` ոչ. եղանակի տեսություն

Առաջիկա օրերին, ըստ օդերևութաբանների, հանրապետության տարածքում կգրանցվի օդի ջերմաստիճանի նվազում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. ՀՀ ԱԻՆ–ը զգուշացնում է` հուլիսի 28–ին ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Ադրբեջանից բռնագաղթած 90 ընտանիք բնակարանի գնման վկայագրեր են ստացել

«Հիդրոմետ» ծառայության տեղեկություններով էլ հանրապետության տարածքում՝ հուլիսի 28-ին, 30-ին, օգոստոսի 1-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 29-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Որոշ շրջաններում կանձրևի, մայրաքաղաքում` ոչ. եղանակի տեսություն

Հուլիսի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 29-ին կնվազի 3-5 աստիճանով։

Կորոնավիրուսային կրկնավարակ գոյություն ունի. երիտասարդի գրառումն ու ԱՆ պարզաբանումը

Երևան քաղաքում հուլիսի 28-ին, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ին, օգոստոսի 1-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ:

Մայրաքաղաքում հուլիսի 28–ի գիշերը կգրանցվի 23-25 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կլինի + 34...+36 աստիճան։