ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. Վիետնամի տրանսպորտի նախարարությունը կորոնավիրուսի նոր, ավելի ագրեսիվ տեսակի պատճառով կարգադրել է դադարեցնել ավիահաղորդակցությունը Դանանգ քաղաքի հետ։ Տեղեկությունը հայտնում է Reuters-ը:
Դանանգից ինքնաթիռների ժամանման և Դանանգ մեկնելու արգելքը կտևի 15 օր՝ սկսած հուլիսի 28-ից:
Օգոստոսի 1–ից Ռուսաստանը «բացում է երկինքը». որ երկրներ հնարավոր կլինի թռչել
Վիետնամի կառավարական կայքը տեղեկացնում է, որ Դանանգում և հարակից շրջաններում կորոնավիրուսի բռնկումը պայմանավորված է վարակի նոր տեսակով, որն ավելի ագրեսիվ ու վտանգավոր է: